ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

 

   

 

Դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել ԵԿՏԱ իրավաբանության        և միջազգային հարաբերությունների  1-ին և 2-րդ կուրսի ուսանողներ,  ԵԿՏԱ ռեկտոր տիկին Հեղինե Բիշարյանի օգնական` նախկին  <ՕԵ> խմբակցության փորձագետ, Անահիտ Ավագյանի ուղեկցությամբ:Հերթական բաց դասը վարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը: Ողջունելով ուսանողներին Ազգային ժողովում՝ Կարինե Աճեմյանը ներկայացրել է օրենսդիր իշխանության գործունեությունը, անդրադարձել երկրի սոցիալ -տնտեսական, մշակութային խնդիրներին: Պատգամավորն անդրադարձել է նաեւ սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանում իրականացվող քայլերին ու օրենսդրության ներդաշնակեցման աշխատանքներին:Ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել Կարինե Աճեմյանին, որոնք մասնավորապես վերաբերել են Արցախյան հիմնախնդրին, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, հայկական մշակույթն ըստ արժանվույն ներկայացնելու խնդիրներին:

 

 

  

 

2017թ.դեկտեմբերի 8-ին,ԵԿՏԱ-ի Լեզվաբանության ֆակուլտետը  հյուրընկալել էր թարգմանիչ,արձակագիր,բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Դիանա Համբարձումյանին:Հանդիպման ընթացքում բանախոսը ներկայացրեց իր ստեղծագործական ուղին,կատարած թարգմանությունները և գրական ստեղծագործությունները,որոնք տպագրվել են Հայաստանում և արտասահմանում: Դիանա Համբարձումյանը ԵԿՏԱ-ի գրադարանին նվիրեց իր տպագրած գրքերից մի քանիսը:

 

 

               

 

2017թ. դեկտեմբերի 7-ին ԵԿՏԱ Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի  նախաձեռնությամբ տեղի ունեցավ ներբուհական գիտաժողով բուհի պրոֆեսորադասախոսական կազմի, ասպիրանտների և հայցորդների համար:

Գիտաժողովին մասնակցեցին ԵԿՏԱ ամբիոնների դասախոսներ բուհի վարչակազմի ներկայացուցիչներ, բուհի ղեկավարությունը` ռեկտոր Հ. Բիշարյանի գլխավորությամբ, Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի ասպիրանտներ և հայցորդներ, ավարտական կուրսերի ուսանողներ:

Գիտաժողովի թեման էր «Ուսուցման ժամանակակից մեթոդներ»:

Զեկուցումով հանդես եկավ Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դասախոս տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դասախոս տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արամ Մխիթարյանը:

Դասախոսների, բուհի վարչակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ բովանդակային քննարկում:

Դասախոսներն առաջարկեցին նման գիտաժողովներ հաճախակի կազմակերպել:

 

 

      

 

 

2017թ. դեկտեմբերի 6-ին ԵԿՏԱ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսխորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ուսանողական գիտաժողով` նվիրված բիզնես սկսելու, վարելու խնդիրներին: Գիտաժողովին մասնակցեցին ուսանողներ ԵԿՏԱ բոլոր ֆակուլտետներից, դասախոսներ բուհի վարչակազմի ներկայացուցիչներ, բուհի ղեկավարությունը` ռեկտոր Հ. Բիշարյանի գլխավորությամբ:

Գիտաժողովի թեման էր «Ինչու սկսել…, Ինչպես սկսել startup»:

Թեմատիկ զեկուցումներով հանդես եկան Տնտեսագիտություն և կառավարում ֆակուլտետի Կառավարում մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Նվարդ Ասատուրյանը և  նույն ֆակուլտետի օտարերկրացիների 2-րդ կուրսի ուսանող Կոմիտաս Օդաբաշյանը:

Ուսանողների և դասախոսների մասնակցությամբ տեղի ունեցավ բովանդակային և հետաքրքիր քննարկում:

Գիտաժողովի ամփոփմանը որոշվեց պարբերաբար կազմակերպել ուսանողական գիտաժողովներ:

 

 

 

 

           

 

 

Եվրոպական ակադեմիան դեկտեմբերի 5-ին հյուրընկալել էր  ՀՀ  արտգործ նախարարի տեղակալ, կենսաբանական գիտությունների թեկնածու, պարոն Շավարշ Քոչարյանին,ով հետաքրքիր հանդիպում անցկացրեց ԵԿՏԱ միջազգային հարաբերություններ և իրավագիտության   ֆակուլտետի ուսանողների հետ << ՀՀ-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերություն>> համաձայնագրի մասին: Հանդիպման ընթացքում բանախոսը ուսանողներին ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության դերի,համաձայնագրի դրական և ռիսկային կողմերի մասին ,ինչպես նաև հնարավոր փոփոխությունների և ազդեցության վերաբերյալ:Քանի որ թեման շատ արդիական էր,ուսանողների հարցադրումներն էլ էին շատ ու բազմազան:

 

 

 

 

 

     

           

 

 

Եվրոպական Ակադեմիան նոյեմբերի 30-ին հյուրընկալել էր հանրաճանաչ գիտնական,բանասիրական

գիտությունների դոկտոր,պրոֆեսոր,ցեղասպանագետ , բանահավաք Վերժինե Սվազլյանին,ով անգնահատելի ներդրում ունի Հայոց ցեղասպանության հիմնահարցի ուսումնասիրության գործում:Ուսանողների հետ հանդիպման ընթացքում բանախոսը ներկայացրեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշ հետաքրքիր պատմություններ, ցեղասպանությունը վերապրած ականատեսների հուշեր: Միջոցառման վերջում Վերժինե Սվազլյանը համալրեց Եվրոպական ակադեմիայի գրադարանը իր արժեքավոր գործերով տպագրված մի քանի լեզուներով:

 

            

 

Դեկտեմբերի 4-ին տեղի ունեցավ <<Ինչպես կայացնել արդյունավետ որոշումներ>> թեմայով սեմինարը, որը կազմակերպել էր ԵՏԱ Հոգեբանության և մանկավարժության բաժինը: Բանախոս` տեխն. գիտ. թեկնածու, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյան:

 

 

 

   

 

 

  

 

Նոյեմբերի 28-ին Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի նիստերի դահլիճում կայացավ հանդիպում Սինոփսիս Արմենիա ընկերության գործադիր տնօրեն, Եվրապական կրթական տարածաշրջանային ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանի հետ՝ <<Հայաստանի տնտեսության առաջընթացի հիմնական նախապայմանները>> թեմայով: Հանդիպմանը մասնակցում էին ռեկտոր Հեղինե Բիշարյանը, անդամներ վարչական անձնակազմից, ուսանողներ տարբեր ֆակուլտետներից: Պրն. Մուսայելյանը ներկաներին պատմեց իր անցած մասնագիտակա ուղղու, Սինոփսիս Արմենիա ընկերության ստեղծման նախապատմության մասին, ներկայացրեց Հայաստանի տնտեսության զարգացման և կրթական ոլորտի բարելավման իր պատկերացումները: Հանդիպումն անցավ ջերմ, անկաշկանդ և անմիջական մթնոլորտում, հնչեցին բազմաթիվ հարցեր և տեսակետներ տարատեսակ թեմաների շուրջ:

 

 

 

  

 

27.11.2017թ. Ճանաչողական այցի նպատակով Եվրոպական տարածաշրջանային ակադեմիա  այցելեցին թիվ 118 և 127 ավագ  դպրոցների աշակերտները:Նրանք ծանոթացան բուհի առօրյային , հանդիպեցին ամբիոնների դեկաններին ,ովքեր ավելի մանրամասն ներկայացրեցին բուհի մասնագիտությունները և պատասխանեցին աշակերտների հարցերին: Բուհից մեկնելուց առաջ ուսանողները նաև  եղան ուսանողական WI-FI  սրճարանում և արժանացան հյուրասիրության:

 

 

 

 

27.11.2017թ. Արևելեագիտության ինստիտուտ ՀՀԳԱԱ-ն  նվիրեց Եվրոպական Տարածաշրջանային ակադեմիային  39 մասնագիտական գիրք,իսկ  ՀՀԳԱԱ Բանբեր հայագիտության հայագիտական միջազգային  հանդեսը ԵՏԱ -ին նվիրեց 12 անուն պարբերական:

 

 

 

            

 

Նոյեմբերի 20-25ը,2017թ,Լիտվիայի Տռակայ քաղաքում,  տեղի ունեցավ Էռազմուս + երիտասարդների փոխանակման ծրագիրը թեման` <Սոցիալական գովազդ հանուն խաղաղության>,որին  մասնակցեց ԵԿՏԱ Լեզվաբանության ֆակուլտետի4-րդ կուրսի   ուսանողուհի, նաիրա Պապյանը:    Լիտ Ծրագրի հիմնական նպատակն էր ընդհանուր տեղեկություն տալ երիտասարդներին Իսլամոֆոբիայի մասին, բացատրել, թե ինչ է այն իրենից ներկայացնում և ինչպես կարելի է կանխել այն ներկա աշխարհում:

Մասնավորապես  դրա համար լրացուցիչ  տեղեկություններ են տրվել գովազդի մասին, գովազդային կազմակերպությունների մասին և ինչպես կարելի է ստեղծել սեփական գովազդային ընկերությունը:  Այս ամենը յուրացնելուց հետո, երիտասարդները պետք է ստեղծեին իրենց գովազդը իսլամոֆոբիան կանխելու նպատակով և եթե միտքը լավը լիներ,  ապա միգուցե  այն կհովանավորվի և իրականություն կդառնա:

Շատ հանդիպումներ եղան  մուսուլման կանանց հետ, ովքեր դարձել էին իսլամոֆոբիայի զոհեր:

 

 

 

 

 

 

 

      

 

Նոյեմբերի 23-ին Սինոփսիս Արմենիա ուսումնական դեպարտամենտի տնօրեն Վազգեն Մելիքյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հանդիպում Սինոփսիս Արմենիա ընկերության «Digital and I/O» դեպարտամենտի մենեջեր  Վիլյամ Մովսիսյանի, այդ դեպարտամենտի սխեմատեխնիկական նախագծման մենեջեր Գրիգոր Տրավաջյանի և տոպոլոգիական նախագծման մենեջեր Արարատ Խաչատրյանի հետ։

Հանդիպման ընթացքում մասնագետները ներկայացրեցին իրենց բաժնի առաջ դրված խնդիրները և դրանց լուծման մեթոդները։ Հանդիպման նպատակն էր ուսանողներին տեղեկացնել թե ինչ գիտելիքներ են անհրաժեշտ այդ բաժին դիմելու և աշխատելու համար։

Հանդիպմանը մասնակցում էին նաև ԵԿՏԱ Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր ամբիոնի ուսանողները։ Հանդիպումը նրանց հնարավորություն տվեց  ավելի մանրամասն ծանոթանալու Սինոփսիս Արմենիա ընկերության գործունեությանը և հետագայում այնտեղ աշխատելու հեռանկարներին։

 

 

 

      

 

 

 

 

Սույն թվականի նոյեմբերի 24-ին Եվրոպական ակադեմիայի Զբոսաշրջության և սպասարկման նոր տեխնոլոգիաների և Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալասրանի Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոների համագործակցության շրջանակներում մանկավարժական համալսարանի նիստերի դահլիճում Զբոսաշրջության ֆակուլտետի ուսանողները ներկայացրեցին «Շունչ» խորագրով ներկայացումը՝ նվիրված կայուն զբոսաշրջության զարգացմանը: Միջոցառման ընթացքում վեր հանվեցին ՀՀ Զբոսաշրջային օբյեկտների պահպանության և Հայաստանում զբոսաշրջության զարգացման հեռանկարների հետ կապված մի շարք հիմնախնդիրներ:

Ներկայացմանը մասնակցում էին Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալասրանի ուսանողները և պրոֆեսորադասախոսական անձնակազմը:

 

       

 

24.11.17թ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում տեղի ունեցավ գիտաժողով,որի ընթացքում  իրավագիտության ամբիոնի ասպիրանտներն ու հայցորդները ներկայացրեցին իրենց կողմից նախորդ տարում հրապարակված (Արդարադատություն ամսագրումú  ԵԿՏԱ-ի գիտական հանդեսում), ինչպես նաև հրապարակման նախապատրաստված գիտական հոդվածները: Գիտաժողով -քննարկմանը ներկա էին բուհի ռեկտոր   Հեղինե Բիշարյանը, պրոռեկտոր պարոն Հ. Գևորգյանը,  ֆինանսավարչական տնօրեն պարոն Թորոսյանը,  ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ տիկին Ալվինա Գյուլումյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի իրավաբանական ֆակուլտետի դեկան պարոն Մ. Մուրադյանը և այլ գիտնական – իրավաբաններ:

 

 

        

 

 

 

Նոյեմբերի 21-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի  <Ակեան> սրահում տեղի ունեցավ Էրազմուս+ ծրագրի շրջանակներում  <Հայաստանում բարձրագույն կրթության միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում> թեմայով աշխատաժողով,որը անցկացվեց <Միջազգայնացման ազգային ռազմավարության ներկայացումը> խորագրի ներքո:Քննարկմանը ներկա էին եվրոպացի փորձագետներ Իսպանիայից, Բրազիլիայից և Իտալիայից:  Աշխատանքը տեղի ունեցավ   կլոր-սեղան ձևաչափով : Ստացված արդյունքները և առաջարկները  քննարկվեցին   հանձնել Կրթության և Գիտության նախարարությանը  Դեկտեմբեր 6-ին:Եվրոպական Տարածաշրջանային Ակադեմիայից մասնակցեց քննարկմանը Արմինե Շիրվանյանը:

 

 

                               

                                

 

 

Այսօր 17.11.2017թ, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա  էին այցելել  ճանաչողական նպատակով  Երևանի թիվ 107 ավագ դպրոցի սաները:Դպրոցականները բուհ էին եկել դպրոցի երկու ուսուցչուհիների հետ: Դպոցականներին դիմավորեցին բուհի նախապատրաստական բաժնի պատասխանատու Արփինե Միքաելյանը:  Դպրոցի սաները ծանոթացան բուհի կրթական ծրագրերին,մասնակցեցին Տնտեսագիտություն և Կառավարում ամբիոնի կողմից կազմակերպված < Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին> թեմայով սեմինար-ներկայացմանը, հանդիպեցին բոլոր ամբիոնների ղեկավարներին,ովքեր ավելի մանրամասն տեղեկատվություն տրամադրեցին բուհւոմ գործող մասնագիտությունների վերաբերյալ: Դպրոցականները եղան նաև բուհի Էռազմուս+ Դոքմեն լսարանում,բուհի նորագույն տեխնոլոգիաներով հագեցած գրադարանում,ինչպես նաև,Սինոպսիս լսարանում և  շախմատի նորաբաց սենյակում:Վերջում դպրոցականներին հյուրասիրեցին բուհի Wi-Fi սրճարանում:Ողջույնի խոսքով  հանդես եկավնաև բուհի ռեկտոր Հեղինե Բիշարյանը, ով իր պատրաստակամությունն արտահայտեց աջակցելու դպրոցականներին ցանկացած հարցում :

 

Հոկտեմբերի 25-ին Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ում տեղի ունենացավ Synopsys Armenia EXPO 2017 DEMO session-ը: Այն բաց էր համագործակցող բուհերի՝ ուսումնական դեպարտամենտ դիմող պոտենցիալ ուսանողների համար: Synopsys Armenia EXPO 2017 DEMO session-ը հյուրընկալեց նաև ԵԿՏԱ Տեղեկատվական տեխնոլոգիաներ մասնագիտությամբ սովորող մի շարք ուսանողների, ովքեր տեղեկացան Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի ընթացիկ նախագծերին և վերադարձան մեծ գոհունակությամբ:

 

 

 

                          

 

 

Շուշան Արսենյան

 

      

 

Սովորում է ԵԿՏԱ-ի իրավագիտության ֆակուլտետի առաջին կուրսում :

Սույն թվականի հոկտեմբերի 23-27-ը մասնակցել է <<Նորարությունների կառավարում 3>> միջազգային դպրոց ծրագրին :

Շուշանը նշում է , որ հպարտ է  ակադեմիայի սան լինելուց:

Ծրագրի շրջանակներում ծանոթացել է <<Արմֆոն >> բջջային բրենդի հիմնադրի, <<Վոլտերման >> դրամապանակների հիմնադիր տնօրենի, ՌԴ նախագահի խորհրդականի և մի շարք  այլ հայտնի և բանիմաց  անձանց հետ :

Ըստ նրա ծրագիրը իրեն հարուստ գիտելիքների  պաշար հաղորդելուց զատ  տվել է նաև  բանիմաց  հետաքրքրասեր ընկերներ,ավելիին հասնելու  ձգտում և տարբեր հարթակներում հանդես գալու հնարավորություն :

 

Հոկտեմբերի 18-ից 24-ը Հունգարիայում կայացավ մինչև 19 տարեկան աղջիկների Եվրոպայի 2018 թ. առաջնության որակավորման փուլի 10-րդ խմբի մրցաշարը: Հայաստանի հավաքականի մրցակիցներն էին Հունգարիայի, Շոտլանդիայի և Թուրքիայի հավաքականները: Հոկտեմբերի 18-ին մեր հավաքականը մրցեց Շոտլանդիայի, հոկտեմբերի 21-ին՝ Թուրքիայի, հոկտեմբերի 24-ին Հունգարիայի հավաքականների հետ: Մինչև 18 տարեկան աղջիկների ֆուտբոլի թիմի անդամներից է ԵԿՏԱ-յի իրավագիտություն բաժնի 1-ին կուրսի ուսանող Կարինե Խաչատրյանը:

 

 

 

   

 

Լեզվաբանության դասախոս Հասմիկ Այվազյանը նվիրեց  Եվրոպական Տարածաշրջանային ակադեմիայի  գրադարանին գեղարվեստական գրականություն և բառարաններ:

 

 

 

   

 

Նոյեմբերի 11-ին և 12-ին Մեգերյան կարպետում տեղի ունեցավ «Դարձիր քո առաջնորդը»  Թրեյնինգը, որին մասնակցեցին նաև Եվրոպական Տարածաշրջանային ակադեմիայի Ուսանողներ Դավիթ Ալիխանյանը(իրավագիտություն 3-րդ կուրս), Մարիամ Հայրապետյանը (Զբոսաշրջություն 2-րդ կուրս), Ալեն Մազմանյանը (կառավարում 3-րդ կուրս):

«Դարձիր քո առաջնորդը» թրեյնինգը հրաշալի հնարավորություն էր ինքնաչանաչման,ինքնաբացահայտման,նպատակների սահմանման,  մոտիվանալու: Այս երկօրյա դասընթացի ընթացքում մասնակիցների հետ խոսվեց էմոցիոնալ, հոգեբանական, մտածմունքային գործառութային  արդյունավետ աշխատանքների կազմակերպման մասին, ժամանակի արդյունավետ օգտագործման մասին: Թրեյինգը վարում էր Մուշեղ Ավետիսյանը,որը իր հմտությունների, կազմակերպվածության ևտրվող ինֆորմացիայի շնորհիվ երկօրյա թրեյնինգը վերածեց իսկապես «Անհավանական Ճանապարհորդության»:
Շնորհակալություն եմք հայտնում Բուհի   Ռեկտոր Հ. Բիշարյանին, ուսանողներին նման հիամալի հմարավորությում ըմձեռնելու համար:

 

 

 

                

 

Նոյեմբերի 9-ին և 10-ին Երևանի Վ. Բյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում Էրազմուս+ տեղեկատվական օրերն էին, որին Եվրոպական ակադեմիայից մասնակցեցին Կարիերայի կենտրոնի տնօրեն Վ. Բալյանը և Որակի ապահովման կենտրոնի տնօրեն Գ. Մամիկոնյանը:

Էրազմուս+ Կարողությունների զարգացման ծրագրերի մշակման և իրականացման իրենց փորձով կիսվեցին Հայաստանյան բուհերի և Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈՈԱԿ) ներկայացուցիչները։
Տրամադրվեց լիարժեք տեղեկատվություն Էրազմուս+  կրեդիտային շարժունության, Էրազմուս+ երիտասարդական ծրագրերի և Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերի:

Քննարկվող թեմաներն էին՝

— Միջազգային կրեդիտային շարժունության գործողության
ներկայացում + նորություններ Էրազմուս+ պրակտիկայի մասին

— Շարժունության գործողության կառավարումը Ավստրիայի
ազգային գործակալության կողմից

— Կրեդիտային շարժունության իրականացումը

— Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերի ներկայացում՝ կրթաթոշակներին դիմելու քայլերը։
On November 9 and 10, The Erasmus + Information Days at the  Eurasian Brusov  National University the Director of the Career Center at the European Academy Vardan Balyan and Director of Quality Assurance Center Gohar Mamikonyan were present.

Representatives of the Armenian National University of Armenia and the National Center for Professional Education Quality Assurance (NOC) shared their experience in elaborating and implementing the Erasmus + Capacity Development Programs.
Full information on Erasmus + Credit Mobility, Erasmus + Youth Programs and Erasmus Mundus Joint Master Programs were provided.

The  discussed  topics were:

— International credit mobility
Presentation + News about Erasmus + Practice

— Mobility Action Management in Austria:
national agency

— Credit mobility

— Presentation of Erasmus Mundus Joint Master Programs and steps how  to apply for scholarships

 

 

 

 

 

Այսօր Եվրոպական տարածաշրջանային Ակադեմիայի Հոգաբարձուների խորհրդի նախագահ պարոն Արթուր Բաղդասարյանի ծննդյան օրն է:Ուստի ակադեմիայի ողջ անձնակազմը սիրով շնորհավորում է պարոն Արթուր Բաղդասարյանին իր  49 ամյակի կապակցությամբ`մաղթելով առողջություն,նորանոր ձեռքբերումներ և առաջընթաց մեր բուհի կրթական ոլորտում, որը դուք    ներդրել եք  և անխոնջ կերպով շարունակաբար զարգացնում եք:

Սրտանց շհնորհավորում ենք Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի անձնակազմ:

Today is   the birthday of Mr. Artur Baghdasaryan, the Chairman of the Board of Trustees of the European Regional Academy, so the whole staff of the Academy kindly congratulates  Mr.Arthur Baghdasaryan on his 49th birthday anniversaray  wishing him good  health, new achievements and progress in the educational sphere of our university, which you have invested and endeavourly  developing.
Please, kindly  accept our  dearest  congratulatinons  from the whole staff of European Regional Academy

 

  

Այսօր Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում տեղի ունեցավ Հայաստանի հանրապետությունում նախադեպը չունեցող 6-ամսյա կրթական ծրագիրի շրջանակներում եռակողմ համագործակցության հուշագրի ստորագրում:Հուշագիրը ստորագրեցին եվրոպական ակադեմիայի բուհի  ռեկտոր Հեղինե Բիշարյանը, Արտ Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգ ընկերության նախագահ  Արման Վարոսյանը և Աուդիտորների Պալատի ՀԿ նախագահ Նաիրի Սարգսյանը: Կողմերը պայմանավորվեցին եվրոպական և ամերիկյան կրթական չափորոշիչներին համապատասխան մասնագիտական կրթական ծրագրի մշակաման և իրականացման ընթացակարգի շուրջ:  Աուդիտորների պալատ ՀԿ-ն ,որը հանդիսանում է պրոֆեսիոնալ հաշվապահների եվրոպական դպրոցի հիմնադիրը  ապահովելու է  ծրագրի իրականացմանը մասնագիտական կադրերով,ներգրավելով բարձրակարգ կադրեր ոչ միայն ՀՀ-ից,այլև արտերկրից: Արտ Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգ ընկերությունը, որը հանդիսանում է աութֆօռտինգի բնագավառում առաջատար ընկերություններից մեկը,որի հետ համագործակցում են 1000 ից ավել  կազմակերպություններ, ապահովելու է ուսանողների պրակտիկան և օժանդակելու է շրջանավարտներին աշխատանքի տեղավորման գործում: Կողմերը համաձայնվեցին զարգացնել ռազմավարական գործընկերություն Մասնագիտական կրթական ծառայությունների և աութսթաֆինգի ծառայությունների մատուցման ոլորտում:

 

 

 

 

 

Եվրոպական ակադեմիայում բուհի հիմնադրման 15 ամյակի միջոցառման ժամանակ, գիտական   խորհրդի որոշմամբ, տեղի ունեցան պարգևատրումներ հետևյալ ձևաչափով:

 

Եվրոպական Տարածաշրջանային  Ակադեմիայի հոգեբարձուների խորհրդի նախագահ

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Իրավագիտության դոկտոր,պրոֆեսոր

 

                                   

 

 

Եվրոպական Տարածաշրջանային  Ակադեմիայի ռեկտոր

Հեղինե Բիշարյան

Մանկավարժական գիտությունների թեկնածու

 

 

                                  

 

 

Եվրոպական Տարածաշրջանային  Ակադեմիայի  նախկին ռեկտոր

Սերգեյ   Բիչախչյան

Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ

 

                                  

 

Ողջ  վարչական, դասախոսական աշխատակազմը  արժանացան մեդալների,պատվոգրերի շնորհակալագրերի,ինչպես նաև հուշանվերների և հուշամեդալների: Բուհին նվիրված միջոցառումները դեռևս չեն ավարտվել և պարգևատրումները շարունակելի են:

On the occasion of the 15th years of  foundation of the European Regional Academy, by the decision of the scientific council,   a  number of awards were given to the honourest guests and the whole  stuff of the administrative department of the academy in the following format.

The   Chairman of the Board of Trustees of the European Regional Academy   mr. Arthur Baghdasaryan was awarded  with the title of   Honoris Causa

The Rector of the academy mrs.Heghine Bisharyan and the vice-rector of the academy Mr.Sergey Bichakhchyan were awarded with the titles of honorable proffessors.

All administrative and teaching staff were awarded  with medals, certificates of honor, as well as  with souvenirs and medals. The events dedicated to the Academy  are not over yet  and the rewards will be in process of  continuation.

 

Նախագահ Սերժ Սարգսյանն Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ այցելել է կրթական այդ հաստատություն: Հանրապետության Նախագահը կրթության և գիտության նախարարի, բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահի և ռեկտորի ուղեկցությամբ շրջայց է կատարել ակադեմիայի վերանորոգված մասնաշենքերում, ծանոթացել ուսումնառության համար ստեղծված պայմաններին, այդ թվում՝ համակարգչային լաբորատորիաներին և արդիականացված գրադարանին: Բուհի պատասխանատուները Նախագահին ներկայացրել են նաև Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի զարգացման հետագա ծրագրերն ու հեռանկարը:

 

 

 

 

 

 

 

     

 

31 հոկտեմբերի, 2017թ.

ՄԱՄՈւԼԻ   ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ

Նոյեմբերի 1-ին Եվրոպական Ակադեմիայում կկայանա բուհի հիմնադրման 15-ամյակին նվիրված միջոցառում, որին հրավիրված են ՀՀ Նախագահ, մեծարգո պարոն  Ս․ Սարգսյանը, պատվավոր այլ հյուրեր։

Բուհն իր 15-ամյա հոբելյանը նշում է ռեբրենդինգի միջոցառումով, որի ընթացքում հանրությանը կներկայացվի հաստատության զարգացման նոր ռազմավարությունը՝ միտված երրորդ սերնդի ձեռնարկատիրական բուհի մոդելի ներդրմանը։ Այսուհետ բուհը կներկայանա որպես Հայաստանի Եվրոպական համալսարան, որը որդեգրել է ինովացիոն զարգացման նոր ուղի և տեսլական:

Ռեբրենդինգը պայմանավորված է համաշխարհային գիտակրթական ոլորտի նոր զարգացումներով և մեր երկրում կրթության միջազգայնացման հրամայական անհրաժեշտությամբ։ Ըստ որում, փոխվում է ոչ միայն բուհի անվանումը․ իրական փոփոխությունները շատ ավելի խորքային են։ Համալսարանի՝ «Կառուցենք ապագան այսօր» կարգախոսը պետք է վերծանել այս համատեքստում՝ օգտագործելով լոգոյի բանաձևը՝ «վերականգնել, արդիականացնել, վերածնել»։

Այցի ընթացքում նախատեսվում է շրջայց բուհի նոր վերանորոգված մասնաշենքերով, այցելություն ժամանակակից չափորոշիչներին համապատասխան և տեխնիկապես արդիականացված գրադարան և համակարգչային լաբորատորիաներ:

Բուհը հիմնադրվել է ՀՀ կառավարության 2001թ․ հոկտեմբերի 15-ի N 978 որոշմամբ։

Համալսարանի կրթական ծրագրերը սկզբնապես մշակվել և կազմվել են Բեռլինի տեխնիկական համալսարանի և Էքս-Մարսել-2 համալսարանների հետ համատեղ՝ Բոլոնիայում ընդունված եվրոպական բարձրագույն կրթության նոր համակարգի չափորոշիչներին համապատասխան։

Ներկայում 1348 ուսանողներ, 40 ասպիրանտներ կրթություն են ստանում բուհի 11 բակալավրական, 10 մագիստրոսական և 6 ասպիրանտական ծրագրերով։

2006-2017թթ․  բուհն ունեցել է 3521 շրջանավարտներ, որոնցից  605-ը՝ մագիստրոսներ, 2916-ը՝ բակալավրներ։

Եվրոպական համալասարանում գործում է Գիտական աստիճանաշնորհման Տնտեսագիտության  մասնագիտական խորհուրդը, որտեղ 2009-2017թթ․ ընթացքում պաշտպանվել են 35 թեկնածուական ատենախոսություններ։

Համալսարանում գործում են 6 ֆակուլտետներ՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Իրավագիտություն», «Տուրիզմ», «Լեզվաբանություն», «Տնտեսագիտություն և կառավարում», «Միջազգային հարաբերություններ»։ Դասավանդող 113 դասախոսների թվում են 18 դոկտոր-պրոֆեսորներ, գիտությունների 81 թեկնածու-դոցենտներ։

2010-2017թթ․ բուհի 32 ուսանողներ արժանացել են ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի մրցանակի։

Եվրոպական համալսարանը ավանդաբար հայտնի է որպես ՏՏ ոլորտի կրթական առաջատար հաստատություններից մեկը Հայաստանում։ ՏՏ ոլորտի բազմաթիվ հեղինակավոր մասնագետներ և թոփ-մենեջերներ, այդ թվում՝ «Սինոփսիս» ընկերության հիմանդիրներ Չի-ֆուն Չանը, Ռիչարդ Գոլդմանը, Կասպերսկի լաբորատորիայի հիմնադիր տնօրեն Եվգենի Կասպերսկին, «Սինոփսիս-Արմենիա»-ի գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «Վիվասել-ՄՏՍ» ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը բուհի պատվավոր պրոֆեսորներ են։

Նախորդ տասնհինգ տարիների ընթացքում հաջողությամբ իրականացված նախագծերը վկայում են, որ Եվրոպական համալսարանը ներկայանում է որպես կայացած և վստահելի գործընկեր։

           DOCMEN (Development of two cycle innovative curricula in microelectronic engineering) նախագիծն իրականացնում է 16 համալսարաններից բաղկացած կոնսորցիումը
(չորսը եվրոպական երկրները ներկայացնող (Լեհաստան, Գերմանիա, Բուլղարիա և Իտալիա), չորսը` Ղազախստանը, չորսը` Հայաստանի Հանրապետությունը, չորսը` Իսրայելը)։  Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Էրազմուս +» ծրագրի DOCMEN նախագծի շրջանակում Եվրոպական համալսարանում բացվել է ամենաժամանակակից չափորոշիչներին համապատասխան համակարգչային լաբորատորիա, որտեղ իրականացվում են գիտակրթական ծրագրեր եվրոպական Կրակովի, Բեռլինի, Սոֆիայի, Թուրինի տեխնիկական համալսարանների, իսրայելական, ղազախական և ՀՀ առաջատար բուհերի հետ գործակցության հենքով։

Բուհում գործում է «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնը, որը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի և համալսարանի եռակողմ համագործակցության արդյունքն է:

Ամբիոնն ապահովված է ժամանակակից կահավորմամբ, սարքային և ծրագրային միջոցներով հագեցած լսարաններով: Ուսանողներն իրենց գործնական, լաբորատոր և ավարտական աշխատանքները կատարելիս օգտագործում են «Սինոփսիս» ընկերության 30 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրային գործիքային միջոցների 20 ամբողջական փաթեթներ: Ուսումնական ծրագրերը հասանելի են 4 լեզուներով և կիրառվում են 7 երկրների 16 համալսարաններում:

Ամբիոնի դասախոսական կազմում ընդգրկված են բնագավառի լավագույն դասախոսները, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի և «Սինոփսիս Արմենիա»-ի առաջատար մասնագետները:

Եվրոպական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի կազմում են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, Սինոփսիսի Արմենիա ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը, ՀԱՊԿ և Եվրազեսի ակադեմիայի ռեկտոր Մհեր Շահգելդյանը, Հայաստանում ֆրանս-գերմանական ինժիներական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Ավետիսյանը։ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիսանում է Եվրոպական համալսարանի նախագահը։

2017 թվականի մայիսի 26-ից բուհի ռեկտորն է Մանկավարժական գիտությունների թեկնածու տիկին Հեղինե Բիշարյանը։

 

 

Հոկտեմբեր ,27,. 2017թ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում Սմբատ Լպուտյանի և բուհի ռեկտոր ,Հեղինե Բիշարյանի  ներկայությամբ տեղի ունեցավ Շախմատի սենյակի պաշտոնական բացումը: Ռեկտորի նպատակն է շախմատի դասընթացներին զուգահեռ զարգացնել նաև ուսանողների տրամաբանությունը, իսկ հաջորդիվ նաև  միջբուհական և միջպետական մրցումներ անցկացնել այլ բուհերի ուսանողների հետ:

 

 

 

Այսօր ՀՀ նախագահի նստավայրում  տեղի ունեցավ Տեղեկատվական Տեխնոլոգիաներ ոլորտի ամենամյա կրթական պարգևների  հանդիսավոր հանձնումը: Պարգևատրմանը ներկա էր նաև Եվրոպական կրթական ակադեմիայի ռեկտոր տիկին Հեղինե Բիշարյանը: Տարբեր անվանակարգերում ԵԿՏԱ  ուսանողներից մրցանակաբաշխության  հաղթողներ են ճանաչվել`

Լավագույն բակալավր

Ավետիք Գագիկի Բասկովչյան-1 կարգ

Աշոտ Վահեյի Տերտերյան-2-րդ կարգ

Լավագույն մագիստրանտ

Աննա Սուրենի Ավետիսյան-2-րդ կարգ

 

Սեպտեմբերի 25 — 29 -ը Լեհաստանի Կռակով քաղաքում DOCMEN (Development of two cycle innovative curricula in microelectronic engineering) ծրագրի շրջանակներում տեղի ունեցան մասնագիտական վերապատրաստումներ, որոնց մասնակցեցին Եվրոպական Կրթական Տարածաշրջանային Ակադեմայի ներկայացուցիչներ` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների դեպարտամենտի դեկան Ս. Հարությունյանը և դասախոս Գ. Այվազյանը:
Վերապատրաստումներին մասնակցում էին նաև Իսրաելի, Ղազախստանի և Հայաստանի մի շարք ԲՈՒՀ – երի դասախոսներ և աշխատակիցներ: Վերապատրաստումները վարում էին Լեհաստանի և Գերմանիայի համալսարանների ներկայացուցիչները: Դասախոսությունները տեսական և գործնական բնույթի էին, ներառյալ լաբորատոր աշխատանքներ:
Վերապատրաստումների ընթացքում ձեռքբերվեցին նոր գիտելիքներ միկրոէլեկտրոնիկայի և պռոյեկտների կառավարման բնագավառից: Տեղի ունեցան համագործակցության հարցերի քննարկումներ,ինչպես նաև փորձի փոխանակում:
Ձեռքբերվեց փոխհամագործակցության պայմանավորվածություն Լեհաստանի, Իսրայելի և Գերմանիայի ԲՈՒՀ-երի ներկայացուցիչների հետ համատեղ գիտական հետազոտությունների կազմակերպման վերաբերյալ հետագայում: Բոլոր մասնակիցները դասընթացների ավարտից հետո պարգևատրվեցին վկայականներով:

 

 

Այսօր Եվրոպական Տարածաշրջանային Կրթական Ակաեդմիայում տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում Հետբուհական կրթության կազմակերպման հիմնախնդիրները և բարեփոխումների առանցքային ուղղությունները թեմայով:Հիմնական բանախոսներն էին տնտեսագիտության  դոկտոր,պրոֆեսոր Արմեն Ճուղուրյան,Ատոմ Մխիթարյան` ԲՈՀ-ի փոխնախագահ:

 

 

Ի ուրախություն մեր ուսանողների  սիրով տեղեկացնում ենք, որ այսօր մեր գրադարանը համալրվեց 31 սկավառակով և 27 գրքով առընչվող տարբեր մասնագիտությունների: Հետաքրքիր անակընկալի  հեղինակն էր Միջազգային Տնտեսագիտական հարաբերությունների ամբիոնի վարիչ  պարոն Գրիգոր Վահանյանր:

Խորին շնորհակալություն պարոն Վահանյանին

 

 

 

10.10.2017 Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ TEMPUS ALIGN<Մասնագիտության կրթական ծրագրերի և որակավորումների ազգային շրջանակների միջև համադրելիության ապահովում և ստուգում> ծրագրի պաշտոնական փակման համաժողովը:Եվրոպական ակադեմիայից ներկա էր արտաքին կապեր բաժնից Արմինե Շիրվանյանը:

 

 

03.10.2017թ-ին. Էլիտ պլազա հյուրանոցում տեղի ունեցավ <Փախստականների և որակավորումների ճանաչումը> թեմայով սեմինար`նվիրված փախստականների անհրաժեշտ փատաթղթերի բացակայության դեպքում նրանց որակավորումների ճանաչման միջազգային մոտեցումներին: Նաև տեղի ունեցավ Որակավորումների անձնագրերի պաշտոնական հանձնում: Սեմինարին մասնակցեց Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայից ուսումնական մասի ավագ ռեֆեռենտ և նախապատրաստական բաժնի պատասխանատու`Արփինե Միքայելյանը:

 

09.10.2017թ-ին տեղի ունեցավ սեմինար <Կեղծարարությունը բարձրագույն կրթության մեջ> թեմայով:Քննարկվեցին բարձրագույն կրթության ոլորտում գոյություն ունեցող կեղծարարության տեսակները,դրանց սահմանումները և հայտնաբերման ձևերը:Ներկայացվեց թեմայի հետ կապված որպես հաջողված փորձ Շվեդական ակադեմիայի փոխճանաչման ազգային տեղեկատվական կենտրոնի փորձը:

 

 

 

 

 

FULL SCHOLARSHIPS FOR ERASMUS MUNDUS JOINT MASTER DEGREES (EMJMDS)!!

We are happy to announce that the list of Erasmus Mundus Joint Master
Degrees (EMJMDs) offering full-funded scholarships for courses taking
place in the academic year 2018-2019 has been updated.
For further details, application procedure and the updated list, follow
the link:
HTTPS://ERASMUSPLUS.AM/FULL-SCHOLARHIPS/ [1]

ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ ԷՐԱԶՄՈՒՍ
ՄՈՒՆԴՈՒՍ ՀԱՄԱՏԵՂ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ
ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ
Ուրախ ենք տեղեկացնել, որ 2018-2019
ակադեմիական տարում կայանալիք Էրազմուս
Մունդուս համատեղ մագիստրոսական
կրթաթոշակային ծրագրերի ցանկը
թարմացվել է:
Մանրամասներին, դիմեու պայմաններին, թարմացված ցանկին կարող եք ծանոթանալ հետևելով հղմանը՝
HTTPS://ERASMUSPLUS.AM/FULL-SCHOLARHIPS/?LANG=HY [2]

 

 

 

 

Սեպտեմբերի 25- ից-26 -ը տեղի ունեցավ դասընթաց նվիրված Eduroam   ծառայությանը:Պետք է նշել,որ 11-րդ միջազգային գիտաժողովի շրջանակներում կազմակերպված այս ծրագրին մասնակցում էին դասախոսներ ոչ միայն Հայաստանից այլև արտերկրից(Գերմանիա, Ուկրանիա, Լեհաստան և այլն  ): Այս ծրագրին մասնակցում էին երկու ուսանող եվրոպական ակադեմիայից, որոնք Տեղեկատվական Տեխնոլոգիաներ բաժնի 3-րդ կուրս են( Հայկ Բարտկյան,Սեվակ Բաղդասարյան):Մեր մասնակից ուսանողների ակտիվությունը շատ բարձր էր:Տեղեկատվությունը   կոնֆիգուրացիայի պրակտիկայի մասով շատ  բարձր մակարդակի վրա   էր, իսկ մտքերի փոխանակումը տեղեկատվական ցանցի մասով:

 

 

 

Անահիտ Հարությունյանը Եվրոպական Ակադեմիայի 4-րդ կուրսի Կառավարում բաժնից է: Հունիս 27-ից-Հուլիս 27-ը մասնակցել է Ռոսգոստրախ Արմենիա ԱՓԲԸ-ի կողմից կազմակերպված թրեյնինգների, «ԴՊ խաչաձև վաճառք», «Telemarketing» և այլն, որից հետո անցել է փորձաշրջան : Միևնույն ժամանակ նաև վարձատրվել է Ռոսգոստրախ Արմենիա ԱՓԲԸ-ի կողմից (Կոմիտաս մասնաճյուղ )3 ամիս ժամանակով:Երեք ամիսների ընթացքում մասնակցել է Ռոսգոստրախ Արմենիա ԱՓԲԸ-ի կողմից կազմակերպված <Ապագայի գործակալ> մրցույթին, որին մասնակցում էին թվով 25 ուսանողներ տարբեր բուհերից (Ամերիկյան համալսարան,Ֆրանսիական, հայ-սլավոնական և այլն):Մրցույթի 25 մասնակիցներից միայն 4 հոգի արժանացան պատվոգիր նվեր մրցանակի (կոնսերվատորիա 1հոգի,2 հոգի ժողինստիտւտից և մեկ հոգի Անի Հարությունյանը Եվրոպական ակադեմիայից: Բոլոր չորս ուսանողներն էլ արժանացան կենտրոնական բանկի կողմից որպես լիցենզավորված գործակալ մրցանակի:

 

 

 

 

Եվրոպական ակադեմիան ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում

Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում։ Մեկնարկել է փորձագիտական խմբի այցն ուսումնական հաստատություն։

Հոկտեմբերի 2-6-ը փորձագիտական խումբը Եվրոպական կրթական տարածաշրջաային ակադեմիայում հանդիպում-քննարկումներ կունենա բուհի ռեկտորի, պրոռեկտորների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի, դեկանների, ամբիոնների վարիչների, ինչպես նաև ուսանողների, ուսանողական կառույցների ներկայացուցիչների, շրջանավարտների և պոտենցիալ գործատուների հետ։ Փորձագետները կդիտարկեն նաև բուհի ռեսուրսները, կուսումնասիրեն փաստաղթերը, կիրականացնեն դասալսումներ։

Փորձագիտական խումբը ղեկավարում է Հայ-ռուսական համալսարանի Մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի Համակարգային ծրագրավորման ամբիոնի վարիչի պաշտոնակատար, տեխնիկական գիտությունների թեկնածու Աննա Հովակիմյանը։

Խմբի մյուս անդամներն են Բրյուսելի համալսարանի պրոֆեսոր, Որակի ապահովման եվրոպական գրանցամատյանի (EQAR) գրանցման հանձնաժողովի փոխնախագահ, հավատարմագրման բելգիական AEQES գործակալության խորհրդի անդամ Լյուսիեն Բոլաերտը, ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Սերվիսի ամբիոնի դոցենտ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Տիգրան Սարգսյանը, ՀՊՏՀ Կառավարման ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու Տիգրան Մնացականյանը և ՀԱՊՀ Ինֆորմատիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Կամսար Ղարախանյանը։

Հավատարմագրման գործընթացը համակարգում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ)։

Այցից հետո փորձագիտական խումբը կամփոփի տվյալները և զեկույց կկազմի, որում կներկայացնի բուհի ուժեղ և թույլ կողմերը, ուսումնական հաստատությանը բարելավման ուղղությամբ խորհրդատվություն կմատուցի: Բուհը, հիմնվելով փորձագետների խորհրդատվության վրա, կկազմի թերությունների վերացման ծրագիր՝ հստակ ժամանակացույցով։ Փորձագիտական խումբը կգնահատի նաև բարելավման պլանի իրատեսականությունը։

Հավատարմագրման գործընթացը կամփոփվի ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ:

 

 

 

 

Սեպտեմբերի 30ին, ժամը 5-ին,Երևան Մալլ կինոպարկում տեղի ունեցավ Master Plus կրթաթոշակներ ծրագրի հերթական վիճակահանությունը:Վիճակահանությանը մասնակցում էին տարբեր բուհերի ուսանողներ , ներկա էին նաև տարբեր համալսարանների ներկայացուցիչներ արտերկրից:Եվրոպական Ակադեմիայի թվով չորս ուսանողներ ստացան իրավունք ուսումը շարունակելու արտերկրում`մասնակի կրթաթոշակով:

 

 

ՎիվաՍել -ՄՏՍ ընկերության կողմից կազմակերպվող  շինարարական 21-րդ բարեգործական միջոցառումն էր ամենամյա, որը  թվով վերջինն էր այս տարի: Միջոցառումը այս անգամ  կազմակերպվել էր ՙՖուլլեր՚ տնաշինական կենտրոնի հետ միասին:

ՎիվաՍել -ՄՏՍ կամավորական աշխատանքի ծրագրին   նաև միացան  ԵԿՏԱ ուսանողներ Մոնթե Շահմուրադյանը (ՄՏՀ 4-րդ կուրս), Արվին Մադադին՝ (Սերվիս առաջին կուրս) և Արսեն Հարյանը (Սերվիս 3-րդ կուրս): Կամավորական աշխատանքների մասնակցությունը տեղի է ունեցել Մանուկյանների տանը՝ Վերին Բազմաբերդ համայնքում:

 

 

 

 

Master Plus կրթաթոշակներ ծրագիրի հիմնադիր Լիանա Աչիկյանը  իր հետաքրքիր անակընկալը մատուցեց Եվրոպական Տարածաշրջանային Ակադեմիայի գրադարանին `նվիրելով  մասնագիտական գրականություն Լեզվաբանություն և Բիզնես ոլորտի վերաբերյալ:

 

 

 

Այսօր ժամը 10:00 ին, Եվրոպական Ակադեմիայի կոնֆերանս սրահում տեղի ունեցավ հետաքրքիր միջոցառում նվիրված կրթաթոշակներին արտերկրում` մասնակի կամ ամբողջական:  Ծրագրի կազմակերպիչներն էին Master Plus  կրթական ծրագիրը,որի հիմնադիրն է Լիանա Աչիկյանը : Վիճակահանության սկզբունքով  ուսանողների մասնակցությամբ բուհը շահեց 5 լիարժեք տրամադրվող կրթաթոշակ,որը ուսանողներին  հնարավորություն կտա սովորել  արտերկրում( Ամն,Կանադա,Միացյալ Թագավորություն,Ավստրալիա,Լատվիա և այլն ) 3-ից-6ամսով:Միջոցառմանը ներկա էին նաև հյուրեր Ամն( Ֆոքսքրոֆթ Ակադեմիա,Քրիս Մքգերի ),Բի Էիջ Էմ Էս համալսարան ( Շվեյցարիա,Մարտին Վայլեր):

 

 

 

 

Սեպտեմբեր  27 ին,Ժամը 12:30-ին  Եվրոպական Տարածաշրջանային  Ակադեմիայի 516 սենյակում  Տուրիզմի Համաշխարհային օրը նշեցին նույն  բաժնի 2-ից -4 -րդ  կուրսի ուսանողները:Բացման խոսքով հանդես եկավ ամբիոնի վարիչ ա.գ.թ, դոցենտ Գ.Մանասյանը:Միջոցառումը կրում էր <Շունչ> խորագիրը: Միջոցառումը ներկայացրեց զբոսաշրջության կարևորությունը որպես  կայուն զարգացման և առաջընթացի անկյունաքար:Գեղեցիկ միջոցառումից հետո տեղի ունեցավ  <Զբոսաշրջության>ֆակուլտետի դիպլոմների  հանդիսավոր հանձման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին բուհի ռեկտոր Հ.Բիշարյանը,ուսումնագիտական գծով պրոռեկտոր Հ.Գևորգյանը և այլ հյուրեր:

 

 

 

Սեպտեմբերի  27-ին,ժամը 3:00-ին  Եվրոպական Տարածաշրջանային  Ակադեմիայի Գրադարանում տեղի ունեցավ Հոգեբանություն բաժնի դիպլոմների պաշտոնական հանձնումը: Գեղեցիկ շնորհանդեսի ժամանակ Հոգեբանության ամբիոնի վարիչ  Կ.Նալչաջյանը  գրադարանին նվիրեց  մասնագիտական անզուգական գրականություն`համալրելով գրադարանի մասնագիտական  ցանկը: Միջոցառմանը ներկա էին Ակադեմիայի ռեկտոր Հեղինե Բիշարյանը,ինչպես նաև պրոռեկտորներ Ռ.Ավետիսյանը և Հ.Գևորգյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

Սույն թվականի սեպտեմբերի 25-ին Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի Լեզվաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ Լեզուների եվրոպական օրվան նվիրված տեղեկատվական հանդիպում և բաց դաս: Եվրախորհրդի նախաձեռնությամբ 2001 թվականից ի վեր Լեզուների եվրոպական օրը նշվում է ամեն տարի՝ սեպտեմբերի 26-ին՝ հանրությանը լեզուների ուսուցման և լեզուների բազմազանության կարևորության մասին իրազեկելու, ինչպես նաև բազմալեզվությունը և միջմշակութային հաղորդակցությունը խթանելու նպատակով:
Միջոցառման ընթացքում Լեզվաբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողները հանդես եկան տարբեր լեզուների մասին հետաքրքիր ելույթներով, անցկացրին ինտելեկտուալ խաղ-վիկտորինա և այլն: Ելույթով հանդես եկավ նաև Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գիտության և միջազգային կապերի գծով պրոռեկտոր Լ. Ֆլջյանը՝ ներկայացնելով Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի (ԺԼԵԿ) առաքելությունը, գործունեության շրջանակը և ընդգծելով Լեզուների եվրոպական օրը նշելու կարևորությունը:
Ներկաների թվում էին նաև ԵՊԼՀ միջազգային կապերի վարչության ղեկավար Ն. Իսրայելյանը, ԵԿՏԱ Ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ Մ. Ավետիսյանը, Լեզվաբանության ֆակուլտետի ուսանողներ և դասախոսներ:

 

 

 

Սույն թվականի սեպտեմբերի 25-ին, ժամը 2:30   Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի  Կոնֆերանս դահլիճում տեղի ունեցավ Լեզվաբանության ֆակուլտետի  դիպլոմների հանձնման արարողությունը: Շրջանավարտներին շնորհավորեցին բուհի ռեկտոր Հ. Բիշարյանը, պրոռեկտորներ Հ. Գևորգյանը և  Ռ. Ավետիսյանը, ինչպես նաև  դասախոս Կ. Աշինյանը:  Որպես անակընկալ  Երաժշտական համարով ելույթ ունեցան նույն ֆակուլտետի 4-րդ  կուրսի  ուսանողները:

 

 

 

 

Սույն թվականի 26-ին, Երևանի Պետական Համալսարանի Ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված Բանավեճի առաջնության սահամաններում, տեղի ունեացավ Եվրոպական Տարածաշրջանային Ակադեմիայի  <<Ֆեմիդա>> Բանավեճի ակումբի հանդիպումը, ՀՊՏՀ Ուխ Բանավեճի ակումբի հետ:

 

 

Սեպտեմբերի 19-ին,ժամը  15:00-16:30,Հայաստանի Ամերիկյան Համալսարանում տեղի ունեցավ  <<Հայաստան-ԱՄՆ համագործակցությունը ՏՀՏ ոլորտում>>,որին  մասնակցություն ունեցան Եվրոպական ակադեմիայի արտաքին կապեր  բաժնից, ինչպես նաև  3-րդ կուրսի Տեղեկատվական տեխնոլոգիաների  ուսանող Պեյման Հիջավին: Շատ հետաքրիր և ուսուցանող ելույթներ էին, ինչպես նաև <Հաջողակ պատմություններ>: 

 

Երեկ 25.09.2017 թ-ին ժամը 2:00 ին , տեղի ունեցան ուսանողական խորհրդի ընտրություններ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում: Առաջադրված թեկնածուներն էին `

1Կարեն Աղամալյան (Կառավարում2-րդ կուրս)

2 Հովհաննես Բուդաղյան(Իրավագիտություն 3-րդ կուրս)

3 Սոնա Պողոսյան(Կառավարում2-րդ կուրս)

4 Ավետ Դիշունց(Իրավագիտություն3-րդ կուրս)

Բաց քվեարկության արդյունքում երկու ձայնի տարբերությամբ ընտրվեց ուսանողական խորհրդի նախագահ  Ավետ Դիշունցը: Շհնորհավորում ենք և մախթում ենք հաջողություն իր աշխատանքային գործունեության մեջ:

 

 

 

 

 

Այսօր, 26-27 Սեպտեմբերի 2017թ,. տեղի ունեցավ  Ամերիկյան  համալսարանում ՏԵՄՊՈՒՍ ծրագրի <<Տրանսազգային կրթության որակի ապահովումն ու ճանաչումը Հայաստանում և Վրաստանում>> նախագիծը: Նախագծի մասին բավակին հետաքրքիր ելույթներ ունեցան Լանա Կարլովան` Էրազմուս+հայաստանյան ազգային գրասենյակի համակարգող, Ժան-Մարկ Լավեստ`Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր,Սասունիկ Մելիքյան`Հայաստանի Կրթության և գիտության նախարարության մասնագիտական կրթության կազմակերպման և համակարգման վարչության պետ:Պետք է նշել, որ հիմնական լավագույն տրանսազգային  բուհերի մեջ  ընդգրկված էին Ամերիկյան Համալսարանը Հայաստանում, Ֆրանսիական   համալսարանը Հայաստանում ,  Ռուս-  Հայկական համալսարանը, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան, Ֆրանս-Գերմանական ինժեներական  համալսարանը Հայաստանում: Նախագծին ներկա էին նաև Եվրոպական ակադեմայի արտաքին հարաբերությունների բաժնից:

 

 

 

2017թ-ի  Սեպտեմբերի 13-ին  Opera Suite hotel -ում տեղի ունեցավ LEAGUE   Ծրագրի Տեղեկատվական

Կոնֆերանս » A Network for Developing Lifelong Learning in Armenia,Georgia and Ukraine». Ծրագրի  համակարգողներն էին  Յան Աիդեմարկ, Լիննեուսի համալսարան և ՀՀ Կրթության և գիտության նախարարություն Լանա Կառլովա-Էրասմուս+ Հայկական գրասենյակի համակարգող: Կոնֆերանսին մասնակցեց նաև Եվրոպական Ակադեմիայի արտաքին կապերի բաժինը:

 

Հարգելի ուսանողներ բուհը նախատեսել է կազմակերպել վճարովի  թրեյնինգ -սեմինար Նոյեմբեր ամսին Neurohub Business Academy-ի հետ միասին  հետևյալ ոլորտների վերաբերյալ   Հաճախորդակենտրոն քաղաքականություն,Նեյրո-վաճառքներ,Վիզուալ-մերչանդիզինգ, Բիզնեսը Facebook և  Instagram սոցիալական կայքերում:Տրեյնիգների ավարտից հետո մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:Բոլոր ֆինանսական ծախսերը կհոգա բուհը:

 

Սեպտեմբերի 19-ին Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի Ընդհանուր լեզվաբանության ֆակուլտետի  ֆրանսերեն լեզվի դասախոսներ Մառլենա Շահբազյանը  և Հասմիկ Այվազյանը,3-րդ և 4-րդ կուրսի 10 ուսանողների հետ միասին մասնակցեցին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և ՀՀ-ում ֆրանսիական  դեսպանատան կողմից կազմակերպված գիտաժողովին, որը նվիրված էր ֆրանս-հայկակն գիտահետազոտական օրվան:Գիտաժողովը հնարավորություն տվեց հայ ուսանողներին  ծանոթանալու դոկտորանտուրայի ֆրանսիական համակարգին և պայմաններին: Ուսանողները ունկնդրեցին ճարտարապետության,երկրաբանության,հնագիտության և այլ ոլորտների ֆրանսիայի և հայ դասախոսների,գիտաշխատողների զեկույցները:

 

 

 

 

Անի Պողոսյանն աշխարհի առաջնությունում թարմացրեց Հայաստանի պատանիների ռեկորդը

Անին 8 տարեկանից զբաղվում է սիրողական լողով, իսկ պրոֆեսիոնալ լողով սկսել է զբաղվել 2012թ-ից մարզիչ Արման Վահանյանի մոտ Նեպտուն ակումբում: 2013թ-ին 13 տարեկանում արժանացել է Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ կոչման: Մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցաշարերի: 2014 -թ Հայաստանի Հանրապետության լողի չեմպիոն: 2017թ-ին մասնակցել է Աշխարհի առաջնությանը և նվաճել է 2018թ-ին պատանեկան օլիմպիական խաղերի B վարկանիշ: Ի դեպ Անին սովորում է Եվրոպական Տարածաշրջանային Ակադեմիայի 2-րդ կուրսի կառավարում բաժնում:

Ani Poghosyan is a new breath in the Armenian junior record in the World Championship

Ani was an amateur swimmer since age 8 .Her professional swimmer career started in 2012 at the Neptune Club with her coach Arman Vahanyan. In 2013, at the age of 13 she was awarded with the title of Sports Master of the Republic of Armenia. She participated in many international competitions. In 2014 she became a swimming champion of the Republic of Armenia and in 2017 she became a winner in the World Championship. Already in 2018 she wins Junior B title during Olympic games. Ani is a student of European regional academy and is on  her 2nd year of studies in a faculty of Management.

 

 

 

 

Այսօր Եվրոպական Ակադեմիայում տեղի ունեցավ դիպլոմների պաշտոնական հանձնումը հետևյալ ֆակուլտետներում` Կառավարում, Միջազգային Տնտեսական Հարաբերություններ և Իրավագիտություն: Դիպլոմները հանդիսավոր կերպով շնորհվեցին ռեկտորի կողմից:Եվրոպական Տարածաշրջանային Ակադեմիայի ռեկտոր տիկին Հ.Բիշարյանը մաղթեց նրանց նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ ապագայում: Իրենց բարեմաղթանքները նաև արտահայտեցին ամբիոնի վարիչներ տիկին Ն.Կիրակոսյանը( Կառավարում և Միջազգային Տնտեսական Հարաբերություններ) և տիկին Լ.Հովհաննիսյանը(Իրավագիտություն):

Today the official academy graduation was held at the European Regional Academy in the following faculties: Management, International Economic Relations and Law. The diplomas were handed by the Rector of the European Regional Academy Mrs. H. Bisharyan who wished the graduates new success and further achievements in the future. The Chairmen of the Management and International Economic Relations Mrs. N. Kirakosyan and Mrs. L. Hovhannisyan the Department of Law also expressed their warm wishes to their students.

 

 

 

Սեպտեմբերի 5-ին Եվրոպական Տարածաշրջանային Ակադեմիայումտեղի ունեցավ ներբուհական առաջնություն, որին ,մասնակցում էին 5 թիմ:  Մեր Ակադեմիայի Ֆեմիդա թիմը 1- ին տեղ զբաղեցրեց , որի արդյունքում հայտ ներկայացրեց մասնակցել ԵՊՀ –ի ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված  որակավորման մրցույթին: Մրցույթ –հարցազրույցին մասնակցում էին 44 թիմ, որոնցից Ֆեմինա թիմը ընդգրկվեց 16 լավագույնների մեջ` անցնելով եզրափակիչ փուլ: Մրցույթին մասնակցում էին 2-րդ և4- րդ կուրսի ուսանողներ

Անտոնյան Լիլիթ  (կառավարում 3րդ կուրս)

Գրիգորյան Հայկազ ( Իրավագիտություն 2րդ կուրս)

Մարիամ Հայրապետյան ( Զբոսաշրջություն2րդ կուրս)

Խաչատրյան Ներսես (Միջազգային Հարաբերություններ 2րդ կուրս)

Գասպարյան Շուշանիկ (Միջազգային Հարաբերություններ 4րդ կուրս)

Պողոսյան Քրիս (Միջազգային Հարաբերություններ 4րդ կուրս)

On September 5 th inter- championship was held in the European Regional Academy  where  5 teams participated. The Femina team took the 1st place and as a result  submitted a bid to participate in the qualification competition organized by YSU Student Council. 44 teams took part in  the competition-interview, where  the Femida team was included in the final round as the best  of the 16th. The students were from the 2nd and 4th year.

Antonyan  Lilit (Management3d year)

Grigoryan  Haykaz(Law 2d year)

Mariam  Hayrapetyan(Tourism 2d year)

Khachatryan  Nerses(International Relations 2d year)

Gasparyan  Shushanik ( International Relations 4d year)

Poghosyan Chris( International Relations 4d year)

 

 

 

Հանդիպում ուղեղի ծրագրավորման էքսպերտ Լիլիթ Ամիրշադյանի հետ 

 

Հանդիպում ԵԿՏԱ-ում

2017 թվականի հունիսի 6 ին Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց ակադեմիայի աշխատակազմի և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԱնԴԻՊՈՒՄ ՀՖՀ-ի ՌԵԿՏՈՐԻ ՀԵՏ

2017 թվականի մայիսի 29 ին տեղի ունեցավ ԵՎրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի ռեկտոր տիկին Հ. Բիշարյանի և Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի ռեկտոր` պարոն Ժան-Մարկ Լավեստի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր` մասնավորապես դասախոսների վերապատրաստման, եվրոպական կրթական և գիտական ծրագրերին համատեղ մասնակցության, ժամանակակից համալիրի կառուցման վերաբերյալ : Կողմերը կարևորեցին նման ձևաչափով հանդիպումները և պայմանավորվեցին պարբերաբար հանդիպել և համատեղ մշակել կրթության մի շարք ծրագրեր:

Հ. Բիշարյան

Ժան-Մարկ Լավեստի

ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅՈՒՆ

2017 թվականի մայիսի 18-ին ԵԿՏԱ ռեկտոր Հ. Բիշարյանը հյուրընկալեց ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սաջջադիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում խոսվեց երկկողմ հարաբերությունները ընդլայնելու, համատեղ կրթական և մշակութային միջոցառումների և հանդիպումների շնորհիվ մեծացնել իրանցի և հայ ուսանողների շփումները: Հանդիպման ընթացքում ձեռք բերվեց համաձայնություն համագործակցելու իրանական բուհերի հետ և ստեղծելու քույր համալսարանների ինստիտուտը, որն էլ ավելի կզարգացնի հայ իրանական մշակութային և տնտեսական հարաբերությունները:

Հանդիպման երկրորդ մասում Իրանի դեսպանը հանդիպեց իրանցի ուսանողների հետ, որտեղ խոսվեց բուհի և բուհից դուրս իրանցի ուսանողների նիստուկացի և այնլ խնդիրների մասին:

Իրանցի ուսանողներ էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին բուհի ղեկավարությունից և դասախոսական կազմից:

Կողմերը պայմանավրվեցին նմանատիպ հանդիպումները իրականացնել տարվա ընթացքում հնարավորինս շատ, որը խթան կհանդիսանա բուհ ուսանող և ուսանող դեսպանատուն կապի ամրապնդման և փոխվստահության մթնոլորտի շրջանակներում:

 

 

 

Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի հոգեբանության և մանկավարժության ֆակուլտետի ուսանողների ուժերով իրականացվեց հետազոտություն «Կինը և զինծառայությունը» թեմայով:  

 

ԵԿՏԱում 2015 թվականի մայիսի 23-ին Հոգեբանության և մանկավարժության բաժինը անցկացրեց միջբուհական ուսանողական գիտաժողով

ԵԿՏԱ-ի Հոգեբանության և մանկավարժության ամբիոնի վարիչի և ուսանողների իրազեկման ուղևորությունը դեպի Գյումրի 

ԵԿՏԱ-ի Հոգեբանության և մանկավարժության ամբիոնի դասխոսների և ուսանողների այցը Երևանի N 29 ավագ դպրոց