Զբոսաշրջություն

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՄԲԻՈՆ

ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Զբոսաշրջության և սպասարկման նոր տեխնոլոգիաների ամբիոնի առաջնային խնդիիրն է ապահովել անհրաժեշտ հանրակրթական և մասնագիտական հագեցվածություն ունեցող կրթական ակադեմիական ծրագրերի իրականացումը, պատրաստել ժամանակի պահանջներին լիովին համապատասխանող որակյալ մասնագետներ:

Ամբիոնն իր գաղափարային խնդիրն է համարում «զբոսաշրջություն» երևույթն ուսանողներին ներկայացնել որպես մարդկային քաղաքակրթության սոցիալ-տնտեսական ֆենոմեն, մասնագիտացման հետաքրքիր և առավել արդիական ոլորտ, երկրի տնտեսության զարգացման հեռանկարային ուղղություն և կադրերի բարձր մրցունակություն պահանջող աշխատաշուկա:

Ամբիոնն իրագործում է նաև հետևյալ նպատակները.

  • զբոսաշրջության բնագավառի տարբեր մասնագետների համար կրթական կարճաժամկետ ծրագրերի մշակում և իրականացում,
  • համագործակցություն ՀՀ-ում զբոսաշրջության հարցերը կարգավորող համապատասխան պետական մարմինների հետ, համատեղ խորհրդատվությունների և բաց դասերի կազմակերպում,
  • սերտ համագործակցություն ՀՀ զբոսաշրջության մասնավոր հատվածի հետ, փորձառու գործարարների ներգրավում կրթական գործընթացի մեջ,
  • ակտիվ մասնակցություն մասնագիտացված ցուցահանդեսներին և տոնավաճառներին,
  • ուսանողների կազմակերպված ժամանցի հնարավորության ստեղծում:

Բակալավրի կրթական ակադեմիական ծրագիրը ուսանողին ընձեռում է հետևյալ հնարավորությունները.

  • ձեռք բերել գիտելիքներ և անհրաժեշտ հմտություններ ՀՀ-ում զբոսաշրջության կազմակերպման և զարգացման համար,
  • ձեռք բերել լիարժեք, արդի գիտելիքներ միջազգային զբոսաշրջության կառավարման ոլորտում, զբոսաշրջային բիզնեսի ռազմավարական ուղղությունների զարգացման բնագավառում,
  • բացահայտել ունակություններ զբոսաշրջության և սպասարկման ոլորտների ծառայությունների պլանավորման և կազմակերպման գործում,
  • ձեռք բերել տեսական և գործնական գիտելիքներ զբոսաշրջային երթուղիների նախագծման և տուրերի կազմակերպման համար,
  • ստանալ գիտելիքների անհրաժեշտ բազա սպասարկման ոլորտում նորագույն  տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման համար:

 

Մագիստրատուրայի կրթական ակադեմիական ծրագիրը մագիստրանտին ընձեռում է հետևյալ հնարավորությունները.

  • ստանալ խորը և արդի գիտելիքներ` զբոսաշրջության բնագավառի տարբեր ճյուղերում որակյալ, բանիմաց մասնագետ դառնալու համար,
  • ուսումը համատեղել աշխատանքի հետ,
  • զբաղվել գիտական ուսումնասիրություններով,
  • հավակնել բարձրակարգ, բարձր վարձատրությամբ աշխատատեղերի:

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԵՐԸ

Մագիստրատուրայի և բակալավրի կրթական ակադեմիական ծրագրի շրջանավարտը կարող է մասնագիտական գործունեություն ծավալել սպասարկման և զբոսաշրջության բնագավառների պլանավորման, կազմակերպական, կառավարման ուղղություններով` թե’ պետական, թե’ մասնավոր հատվածներում: Ուսումնառության ընթացքում ուսանողը ձեռք է բերում հետևյալ մասնագիտական հմտությունները.

  • զբոսաշրջային գործակալության և տուրօպերատորական ընկերության գործունեության մոդելավորում,
  • միջազգային չափորոշիչներին համապատասխան զբոսաշրջիկների հյուրընկալման և սպասարկման կազմակերպում,
  • ամենատարբեր զբոսաշրջային ուղղություններով երթուղիների նախագծում և տուրերի կազմակեպում,
  • էքսկուրսիաների և արշավների կազմակերպում, զբոսավար-ուղեկցորդի գործառույթների իրականացում,
  • հյուրընկալման ոլորտի կառավարում,
  • հանրային սննդի սպասարկման ոլորտի կառավարում,
  • զբոսաշրջության ոլորտում մարքեթինգային ուսումնասիրությունների իրականացում և ոլորտի զարգացման կանխատեսում,
  • զբոսաշրջային ցուցահանդեսների և տոնավաճառների կազմակերպում,
  • զբոսաշրջության ոլորտում հասարակության հետ կապերի և գովազդի կազմակերպում:

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

Զբոսաշրջության և սպասարկման նոր տեխնոլոգիաների ամբիոնը իրականացնում է հետևյալ կրթական ծրագրերը.

 

ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՈՒՄ

ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ

Բակալավրի կրթական ակադեմիական ծրագրով նախատեսված առկա ուսումնառության տևողությունն է 4 տարի /8 կիսամյակ/: Պարապմունքներն անց են կացվում շաբաթական միջինում 30 ակադեմիական ժամ ծանրաբեռնվածությամբ: Զբոսաշրջային գործունեության և սպասարկման ոլորտներում գործնական գիտելիքների և հմտությունների ձեռք բերման նպատակով ուսանողը ուսումնառության ընթացքում երկու անգամ ուղարկվում է պրակտիկայի` ուսումնա-արտադրական և նախադիպլոմային, յուրաքանչյուրը` 4 շաբաթ տևողությամբ: Ուսումնառությունն ամփոփվում է ավարտական պետական քննություններով:

Զբոսաշրջության և սպասարկման նոր տեխնոլոգիաների ամբինում դասավանդվում են մասնագիտական հետևյալ առարկաները`

Բակալավրիատ

ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՈՒՄ 

ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ

Մագիստրատուրայի կրթական ակադեմիական ծրագրով նախատեսված ուսումնառության տևողությունն է 2 տարի /4 կիսամյակ/: Պարապմունքներն անց են կացվում շաբաթական միջինում 20 ակադեմիական ժամ ծանրաբեռնվածությամբ, բոլոր աշխատանքային օրերին:

Զբոսաշրջության և սպասարկման նոր տեխնոլոգիաների ամբինում դասավանդվում են մասնագիտական հետևյալ առարկաները`

Մագիստրատուրա

ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՈՒՄ

ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ

Բակալավրի կրթական ակադեմիական ծրագրի հեռակա ուսուցման տևողությունն է 5 տարի /10 կիսամյակ/: Ծրագրով նախատեսված լսարանային պարապմունքները կազմակերպվում են տարին երկու անգամ աշնանային և գարնանային դասընթացների ձևով` նոյեմբեր և ապրիլ ամիսներին: Դասընթացների շաբաթական ծանրաբեռնվածությունը կազմում է 30-32  ակադեմիական ժամ:

 

 

ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՈՒՄ

ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ

Մագիստրատուրայի կրթական ակադեմիական ծրագրով նախատեսված ուսումնառության տևողությունն է 2.5 տարի /5 կիսամյակ/: Պարապմունքներն անց են կացվում շաբաթական միջինում 20 ակադեմիական ժամ ծանրաբեռնվածությամբ, բոլոր աշխատանքային օրերին: Ծրագրով նախատեսված լսարանային պարապմունքները կազմակերպվում են տարին երկու անգամ աշնանային և գարնանային դասընթացների ձևով:

 

ՊՐԱԿՏԻԿԱ

Բակալավրի ակադեմիական ծրագրի ուսանողները ուսումնառության տարիների ընթացքում երկու անգամ ուղարկվում են պրակտիկայի` ուսումնաարտադրական և նախաավարտական: Ուսումնաարտադրական պրակտիկան կազմակերպվում է ուսումնառության 6-րդ կիսամյակի ավարտից հետո, հուլիսին, իսկ նախաավարտականը` ուսումնառության 8-րդ կիսամյակում, փետրվարին:  Յուրաքանչյուր պրակտիկայի տևողությունն է 4 շաբաթ:

Պրակտիկաների անցկացման նպատակով ամբիոնը համագործակցում է ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի զբոսաշրջային արդյունաբերության առաջատար ձեռնարկությունների` տուրօպերատորական ընկերությունների, սննդի սպասարկման օբյեկտների, հյուրանոցային համալիրների, թանգարանների և սպասարկման ոլորտի այլ կազմակերպությունների հետ: Տևական և արդյունավետ համագործակցություն է ձևավորվել ֆակուլտետի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Մարիոթ և այլ միջազգային ցանցային հյուրանոցային ցանցերի միջև:

Պրակտիկայի համար ամեն մի ուսանող ստանում է անհատական առաջադրանք, որի կատարման ողջ ընթացքը գրանցվում է պրակտիկայի օրագրում: Պրակտիկայի ավարտից հետո տեղի է ունենում արդյունքների ամփոփում` գրավոր հաշվետվության ներկայացման և բանավոր պաշտպանության ձևով:

Պրակտիկաների կազմակերպման, վերահսկման և արդյունքների ամփոփման աշխատանքներն իրականացվում են Զբոսաշրջության և սպասարկման նոր տեխնոլոգիաների մասնագիտական ամբիոնի կողմից:

 

ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ

Զբոսաշրջության և սպասարկման նոր տեխնոլոգիաների մասնագիտական ամբիոնի դասախոսների կողմից դասավանդվող առարկաների ծրագրերի շրջանակներում ուսանողների համար կազմակերպվում են տարբեր էքսկուրսիաներ դեպի Հայաստանի պատմա-մշակութային և բնական տեսարժան վայրեր, թանգարաններ, հյուրանոցային և ռեստորանային համալիրներ, արտադրական ձեռնարկություններ և այլն:

Ուսումնական տարվա ընթացքում էքսկուրսիոն ուղևորությունները իրականացվում են  սեպտեմբերից  մինչև նոյեմբեր և մարտից  մինչև հունիս ընկած ժամանակահատվածներում:

Էքսկուրսիայի իրականացման օրը և ժամը հայտարարվում է նախապես:

 

Զբոսաշրջության Համաշխարհային Օր

Ֆակուլտետի հիմնադրման օրվանից սկսած ամենամյա բարի ավանդույթ է դարձել դասախոսների և ուսանողների միացյալ ուժերով «Զբոսաշրջության Համաշխարհային Օրվա» տոնելը:

 

Զբոսաշրջության Համաշխարհային Օրը նշվում է ամեն տարի սեպտեմբերի 27-ին: Այն հռչակվել է ՄԱԿ-ի Համաշխարհային Զբոսաշրջային Կազմակերպության (UNWTO) կողմից` 1980թ. Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում համաշխարհային զբոսաշրջության Գիտաժողովի բացման արթիվ: Ամեն տարի ՀԶԿ-ն Զբոսաշրջության Համաշխարհային Օրվան շնորհում է մի նոր նշանաբան, որի ներքո օրացույցային տարվա ընթացքում ՀԶԿ-ի, ազգային և տեղական զբոսաշրջային ադմինիստրացիաների, ինչպես նաև համաշխարհային հանրության կողմից անց են կացվում տարբեր միջոցառումներ:

 

 

Ամբիոնի կազմավորումը

 

Զբոսաշրջության և սպասարկման նոր տեխնոլոգիաների ամբիոնը կազմավորվել է 2003թ: Առաջին ուսումնական տարում մեկնարկվել է երկու կրթական ծրագիր` 5-ամյա բարձրագույն կրթության և մագիստրոսական ակադեմիական ծրագրերը: 2004թ. մեկնարկվում է նաև բակալավրիատի 4-ամյա կրթական ակադեմիական ծրագիրը:

 

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՄԲԻՈՆԻ ԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԸ

Ամբիոնի վարիչ` Գոռ Մանասյան /ա.գ.թ, դոցենտ/ e-mail: gor_manasyan@mail.ru

հեռ.` 099114359, 093114359

Դասախոսներ` Հմայակ Դանիելյան /տ.գ.թ, դոցենտ/

 

e-mail: hdaniel2008@rambler.ru

հեռ.` 077530548

 
Ալինա Խաչատրյան /դոց./

 

e-mail: alinak2002@rambler.ru

հեռ.` 091456232

Անահիտ Ոսկանյան /տ.գ.թ./

 

e-mail: anahit.com@gmail.com

հեռ.` 093551948

 Հմայակ  Դանիելյան տ.գ.թ, դոցենտ
Կարեն Աղասյան հեռ.` 094811170
 

Արմինե Մատենցյան /մագ./

 

 

Արտակ Ամիրխանյան/տ.գ.թ./

 

 

e-mail: matentsyana@gmail.com

հեռ.` 099845283

 

e-mail: artak-amirxanyan@mail.ru

հեռ.` 095303000

 

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ  ՆՅՈՒԹԵՐ

§  Հայաստանում զբոսաշրջության բնագավառի իրավական կարգավորումն իրականացվում է  համաձայնԶբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին ՀՀ օրենքի

 

§  Հայաստանում զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականությունը մշակվում և իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության կողմից

 

§  ՀՀ տարածքում զբոսաշրջության զարգացման հետ կապված պետական քաղաքականության խնդիրները, ուղղություններն ու սկզբունքները շարադրված են Զբոսաշրջության զարգացման հայեցակարգում