Տնտեսագիտություն և կառավարում

ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ  ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

ԵԿՏԱ Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի առաջնային նպատակն է` պատրաստել ՀՀ և տարածաշրջանային աշխատաշուկաների  պահանջներին  համապատասխանող կառավարման և միջազգային տնտեսական հարաբերությունների ոլորտների բարձրագույն կրթությամբ որակյալ մասնագետներ: Այդ նպատակն ապահովվում է «Տնտեսագիտություն» և «Կառավարում» մասնագիտություններով բակալավրիատի, մագիստրա­տուրայի և ասպիրանտուրայի կրթական մակարդակներում անհրաժեշտ մասնագիտական հագեցվածություն ունեցող ակադեմիական ծրագրերի մշակմամբ և իրականացմամբ` հայերեն և անգլերեն լեզուներով:  Ուսումնական ծրագրերի ամբողջական իրականացումն ուսանողներին հնարավորություն է  ընձեռում հիմնարար գիտելիքներ, կարողություններ և հմտություններ ձեռք  բերել տնտեսագիտության և կառավարման ոլորտների  բազմաբնույթ  խնդիրների լուծման համար` ժամանակակից մեթոդների կիրառմամբ: Նշված մասնագիտություններով լիարժեք բարձրագույն կրթության ստացումն ընդլայնում է շրջանավարտների աշխատանքի տեղավորման հնարավորությունները և կարիերային աճը:

Ամբիոնն իր նպատակներին հասնելու համար իրագործում է հետևյալ խնդիրները.

  • կառավարման և միջազգային տնտեսական հարաբերությունների ոլորտների մասնագետների պատրաստման համար անհրաժեշտ ուսումնական պլանների մշակում և իրականացում,
  • ուսումնական պլաններով նախատեսված առարկայական ծրագրերի և կրթական մոդուլների կենսագործման համար անհրաժեշտ բարձրակարգ գիտամանկավարժական կադրերի ընտրություն, պատրաստում և վերապատրաստում,
  • համագործակցություն ՀՀ և արտասահմանյան բուհերի և այլ գիտական հաստատությունների հետ` համատեղ կրթական և հետազոտական գործունեության, ինչպես նաև` արտածրագրային միջոցառումների իրականացման նպատակով,
  • դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, օժանդակ, էլեկտրոնային և այլ ուսումնական նյութերի պատրաստում և տրամադրում ուսանողությանը,
  • սերտ համագործակցություն ՀՀ տնտեսության պետական և մասնավոր հատվածների գործատուների հետ, առանձին կրթական մոդուլների համատեղ կենսագործման նպատակով,
  • գործարար աշխարհից հմուտ մասնագետների ներգրավում կրթական գործընթացում` հատկապես ուսումնաարտադրական և նախաավարտական պրակտիկաների կազմակերպման նպատակով,
  • ակտիվ մասնակցություն ներբուհական, հանրապետական և միջազգային գիտաժողովներին, բուհերի աշխատակիցների համար կազմակերպվող մեթոդական սեմինարներին, մասնագիտացված ցուցահանդեսներին և տոնավաճառներին,
  • ուսանողների կազմակերպված ժամանցի և ակտիվ հանգստի համար անհրաժեշտ հնարավորությունների ապահովում:

 

«Կառավարում» մասնագիտության առարկաների ցանկ

Բակալավրիատ

«Տնտեսագիտություն» մասնագիտության առարկաների ցանկ

  • Միջ.տնտ. հարաբերությունների հիմունքներ
  • ՄՏՀ-1
  • ՄՏՀ-2
  • ՄՏՀ-3
  • Միջազգային առևտուր և արտաքին տնտ. Գործունեության ապահովագրութույուն
  • ՀՀ արտաքին տնտեսական կապեր
  • Միջ. Վալյուտավարկային հարաբերություններ
  • Արտաքին տնտ. Գործ. Տրանսպ. սպասարկում
  • Համաշխարհային տնտեսություն
  • Միջազգային տնտեսական ինտեգրացիա
  • Արժեղթերի շուկա և բորսային գործ
  • Տեխնոլոգիաների միջազգային փոխանցում
  • Ձեռնարկ. արտաքին տնտ. գործունեություն
  • Միջազգային բիզնես
  • Միջազգային ներդրումներ
  • Տնտեսագիտության տեսություն
  • Ճյուղային շուկաների տնտեսագիտություն /Միկրոտնտեսագիտություն 1/
  • Մակրոտնտեսագիտություն 1
  • Միկրոտնտեսագիտություն 2
  • Մակրոտնտեսագիտություն 2
  • Տնտեսական պատմություն
  • Աշխատանքի տնտեսագիտություն
  • Կառավարման հիմունքներ
  • Ֆինանսներ և վարկ
  • Հաշվապահական հաշվառում և աուդիտ
  • ՏԳՎ
  • Վիճակագրության ընդհանուր տեսություն
  • Սոց.տնտ. վիճակագրություն
  • Մասնագիտական ներածություն
  • Կազմակերպությունների տեսություն
  • Մարքետինգի հիմունքներ
  • Բիզնես հոգեբանություն և բարոյագիտություն

«Կառավարում» մասնագիտության առարկաների ցանկ
Մագիստրատուրա

  • Կառավարման տեսության արդի հիմնախնդիրներ
  • Վարկի մենեջմենթ
  • Ռազմավարական կառավարում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարում
  • Բիզնեսի կազմակերպում և կառավարում
  • Շուկայագիտական հետազոտություններ
  • Գործարար ծրագրերի մշակում
  • Մարդկային ռեսուրսների կառավարում 2
  • Նախագծերի և ծրագրերի կառավարում
  • Բիզնես էթիկա
  • Լոգիստիկա
  • Աուդիտ
  • Նորամուծությունների և որակի կառավարում
  • Անշարժ գույքի կառավարում
  • Բիզնես մենեջմենթ
  • Արտադրության կառավարում
  • Գործառնությունների կառավարում
  • Ֆինանսական կառավարում
  • Հարկեր և տուրքեր
  • Էլեկտրոնային կառավարում

Տնտեսագիտություն» մասնագիտության առարկաների ցանկ

Մագիստրատուրա

  • Վերազգային կոորպորացիաներ
  • Վարկի մենեջմենթ
  • Միջազգային ֆինանսական շուկաներ
  • Մաքսային գործ
  • Գեոէկոնոմիկա
  • Ծառայությունների մարքետինգ
  • Գործարար ծրագրերի մշակում
  • Շուկայագիտական հետազոտություններ
  • Միջազգային առևտրային բանակցություններ
  • Նորամուծությունների և որակի կառավարում
  • Զբոսաշրջության մարքետինգ
  • Բրենդի կառավարում
  • Միջազգային ապահովագրություն
  • Միջ. կոմերցիոն գործունեության կազմակերպում
  • Լոգիստիկա
  • Կիրառական վիճակագրություն
  • Աուդիտ
  • Միջազգային մարքետինգ
  • Արտաքին առևտրի ֆինանսական սպասարկում
  • Միջազգային մենեջմենթ
  • Միջազգային հաշվապահության վարում

 

Մասնագիտությունը

080200 Կառավարում                   

Որակավորումը` Կառավարման բակալավր

Մագիստրատուրա

Մասնագիտությունը`

080200 Կառավարում        /

             Հանրային առողջապահություն

Որակավորումը`Կառավարման մագիստրոս

                            Առողջապահության կառավարման մագիստրոս

Ասպիրանտուրա

Մասնագիտությունը`

Ը.00.02 Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում

Որակավորումը` Տնտեսագիտության թեկնածու

Ուսման տևողությունը`

Բակալավրի որակավորման աստիճան` 4 տարի /առկա/, 5 տարի /հեռակա/

Մագիստրոսի որակավորման աստիճան` 2 տարի /առկա/

Ասպիրանտուրա — 3 տարի /առկա/, 4 տարի /հեռակա/

Հայցորդություն – 3-4 տարի

Կառավարում մասնագիտությամբ կրթական ծրագիրը նախատեսում է`

  • ՀՀ և Եվրամիության տնտեսության կառավարման տարբեր ոլորտների ուսումնասիրություն,
  • բիզնեսում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման գործնական հմտություններ,
  • մասնագիտական գիտելիքներ հաշվապահության և ֆինանսների բնագավառների վերաբերյալ:

Մագիստրատուրա

Մագիստրատուրայի կրթական  ծրագրերը շրջանավարտներին ընձեռում են հետևյալ հնարավորությունները.

  • ստանալ խորը և արդիական գիտելիքներ տնտեսության տարբեր ճյուղերում որակյալ ու  բարձրակարգ տնտեսագետներ և կառավարիչներ դառնալու համար,
  • մասնագիտանալ գործարար կառավարման և միջազգային գործարարության կոնկրետ բնագավառում,
  • իրականացնել հետազոտություններ գործարար կառավարման և միջազգային գործարարության տեսական ու գործնական  հիմնախնդիրների  վերաբերյալ,
  • ուսումը համատեղել աշխատանքի հետ:

Մագիստրատուրայի շրջանավարտները կարող են զբաղեցնել հանրային կառավարման, գործարարության կազմակերպման ու ղեկավարման համակարգերում  կառավարչական անձնակազմի բարձր օղակների  պաշտոնները:

Միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտության Միջազգային գործարարություն մասնագիտացմամբ մագիստրոսական կրթական ծրագրի նպատակն է պատրաստել որակյալ մասնագետներ, ովքեր տիրապետում են միջազգային գործարարության կազմակերպմանն առնչվող արդիական գիտելիքների, փորձի և հմտությունների:

Տնտեսագիտության մագիստրոսը պատրաստ է կատարել հետազոտություններ, ներկայացնել հաշվետվություններ, տրամադրել խորհրդատվություն` միջազգային առևտրի, միջազգային ֆինանսների, լոգիստիկայի, գործարարության և այլ ոլորտներում:

Կառավարում մասնագիտության Գործարար կառավարում մասնագիտացման մագիստրոսական կրթական ծրագրի նպատակն է պատրաստել որակյալ մասնագետներ գործարարության և ֆինանսների ոլորտներում` զինված ժամանակակից գիտելիքներով, փորձով և հմտություններով, ունակ ընդունել որոշումներ շուկայական մրցակցության բարդ, ռիսկային իրավիճակներում:

Առողջապահության կառավարման մագիստրատուրայի ուսամնական ծրագիրը կազմված է Ֆրանսիայի Aix-Marseille II համալսարանի կրթական ծրագրին համապատասխան: Մագիստրոսական կրթական ծրագրում սովորելու համար կարող են դիմել ֆրանսերենի գերազանց իմացությամբ և տարբեր մասնագիտությունների գծով բակալավրի որակավորում ունեցող դիմորդներ:

ՀՀ բարձրագույն կրթության պետական նմուշի դիպլոմ է շնորհվում այն շրջանավարտներին, ովքեր հաջողությամբ հաղթահարում են Հանրային առողջապահության մագիստրոսական կրթական ծրագիրը և հանձնում պետական որակավորման քննությունները: Այն ուսանողները, ովքեր ավարտել են ԵՏԱ-ի Հանրային առողջապահության մագիստրոսական համատեղ կրթական ծրագրի առաջին M1 կուրսը, M1+M2 դրույթի շրջանակներում կարող են ընդունվել Aix-Marseille II համալսարանի երկրորդ M2 կուրս: Երկրորդ M2 կուրսի թեկնածու ուսանողները պետք է ունենան գերազանց ֆրանսերեն լեզվի իմացություն: Նրանք այնտեղ կարող են մասնակցել երկրորդ M2 կուրսի առկա ուսուցմանը, որի ավարտից հետո նրանց կշնորհվի Aix-Marseille II համալսարանի դիպլոմ: Ընդունելությունը հարցազրույցով:

Ասպիրանտուրա

Ասպիրանտուրայի /հայցորդության համակարգի/ կրթական  ծրագրերը շրջանավարտներին ընձեռում են հետևյալ հնարավորությունները.

 

  • իրականացնել գիտական հետազոտություններ գործարար կառավարման և միջազգային գործարարության տեսական ու գործնական  արդի հիմնախնդիրների  վերաբերյալ,
  • ձեռք բերել խորը, արդիական գիտելիքներ, հետազոտական հմտություններ և փորձ, ինչպես նաև` գիտական աստիճան տնտեսության տարբեր ոլորտներում պահանջվող բարձրակարգ մասնագետներ դառնալու համար
  • ընդգրկվել դասախոսական աշխատանքում,
  • ուսումը համատեղել աշխատանքի հետ:

Ասպիրանտուրայի /հայցորդության համակարգի/  շրջանավարտները կարող են զբաղեցնել հանրային կառավարման, գործարարության կազմակերպման ու ղեկավարման համակարգերում  կառավարչական անձնակազմի բարձրագույն օղակների  պաշտոնները,  բուհական և ակադեմիական համակարգերի գիտական ու գիտակրթական գործունեության հաստիքները:

Հետբուհական /ասպիրանտուրա և հայցորդություն/ կրթություն է իրականացվում 2 մասնագիտությունների գծով`

Ը.00.06 Միջազգային տնտեսագիտություն

Ը.00.02 Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

ԵԿՏԱ Տնտեսագիտության և կառավարման ամբիոնը իրականացնում է հետևյալ կրթական ծրագրերը.

 

                                                       ԱՌԿԱ   ՈՒՍՈՒՑՈՒՄ

ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ

Բակալավրի «Տնտեսագիտություն» և «Կառավարում» մասնագիտություններով կրթական ծրագրերով նախատեսված առկա ուսումնառության տևողությունն է 4 տարի /8 կիսամյակ/: Պարապմունքներն անց են կացվում շաբաթական միջինում 30 ակադեմիական ժամ ծանրաբեռնվածությամբ: Տնտեսագիտության և կառավարման ոլորտներում գործնական գիտելիքների և հմտությունների ձեռք բերման նպատակով ուսանողը ուսումնառության ընթացքում երկու անգամ ուղարկվում է պրակտիկայի` ուսումնաարտադրական և նախաավարտական, յուրաքանչյուրը` 4 շաբաթ տևողությամբ: Ուսումնառությունն ավարտվում է ամփոփիչ ատեստավորման քննություններով և/կամ ավարտական աշխատանքի պաշտպանությամբ:

ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ

Մագիստրատուրայի «Տնտեսագիտություն» /մասնագիտացումը` Միջազգային բիզնես/  և «Կառավարում» /մասնագիտացումը` Գործարար կառավարում/ մասնագիտություններով կրթական ծրագրով նախատեսված ուսումնառության տևողությունն է 2 տարի /4 կիսամյակ/: Պարապմունքներն անց են կացվում շաբաթական միջինում 20 ակադեմիական ժամ ծանրաբեռնվածությամբ,  աշխատանքային օրերին:

ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ

Ասպիրանտուրայի Ը.00.06 «Միջազգային տնտեսագիտություն» և Ը.00.02 «Տնտեսության, նրա ոլորտների  տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտություններով կրթական ծրագրով նախատեսված ուսումնառության տևողությունն է 3 տարի /6 կիսամյակ/: Պարապմունքներն անց են կացվում տարին երկու անգամ աշնանային և գարնանային դասընթացների ձևով` շաբաթական միջինում 20 ակադեմիական ժամ ծանրաբեռնվածությամբ:

                                                 ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՈՒՄ

ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ

Բակալավրի կրթական ակադեմիական ծրագրերի հեռակա ուսուցման տևողությունն է 5 տարի /10 կիսամյակ/: Ծրագրով նախատեսված լսարանային պարապմունքները կազմակերպվում են տարին երկու անգամ աշնանային և գարնանային դասընթացների ձևով` նոյեմբեր և ապրիլ ամիսներին: Դասընթացների շաբաթական ծանրաբեռնվածությունը կազմում է 30-32  ակադեմիական ժամ:

ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ

Մագիստրատուրայի կրթական ակադեմիական ծրագրով նախատեսված ուսումնառության տևողությունն է 2,5 տարի /5 կիսամյակ/: Պարապմունքներն անց են կացվում շաբաթական միջինում 20 ակադեմիական ժամ ծանրաբեռնվածությամբ, բոլոր աշխատանքային օրերին: Ծրագրով նախատեսված լսարանային պարապմունքները կազմակերպվում են տարին երկու անգամ աշնանային և գարնանային դասընթացների ձևով:

 

ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ /ՀԱՅՑՈՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ/

Ասպիրանտուրայի /հայցորդության համակարգի/ Ը.00.06 «Միջազգային տնտեսագիտություն» և Ը.00.02 «Տնտեսության, նրա ոլորտների  տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտություններով կրթական ծրագրով նախատեսված ուսումնառության տևողությունն է 4 տարի /8 կիսամյակ/: Պարապմունքներն անց են կացվում տարին երկու անգամ աշնանային և գարնանային դասընթացների ձևով` շաբաթական միջինում 20 ակադեմիական ժամ ծանրաբեռնվածությամբ:

 

                                            

Պրոֆեսորադասախոսական կազմ

Ամբիոնի վարիչ —Նարինե Կիրակոսյան

Լիլյա Ավետիսյան

 Տաթևիկ Սարգսյան

  Նարինե Դեմուրչյան

Նաիրա Գրիգորյան

ԱՆուշ Հակոբյան

Հասմիկ Հակոբյան

Զավեն Հարոյան

Թամարա Հովաննիսյան

Գաբրիել Միքայելյան

Հասմիկ Մկրտչյան

Արամ Մխիթարյան

Լուսինե Սարգսյան

Գարիկ  Սիրոյան

Ջուլիետա Թադևոսյան

Գրիգորի Վահանյան

Վիլեն Խաչատրյան

Հովհաննես Երիցյան

Արմեն Ճուղուրյան