Տեղեկատվական տեխնոլոգիաներ

 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Նպատակները և աշխատանքային հնարավորությունները

 

Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) զարգացումը և տնտեսական տարբեր ոլորտներում դրանց կիրառման անփոխարինելիությունը ՏՀՏ-ն դարձնում է արդյունաբերության առանձնակի կարևոր ճյուղ: Այն՝ որպես ազգային տնտեսության ամրապնդման, միջազգային շուկայում մրցունակության բարձրացման և զարգացած պաշտպանության համակարգի որոշիչ տարր, ձեռք է բերում ռազմավարական նշանակություն:

Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագիտությունը ԵԿՏԱ ուսանողներին հնարավորություն է ընձեռում ստանալ հիմնարար գիտելիքներ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ և գտնել հեռանկարային և պահանջված աշխատանք ՏՏ – ձեռնարկություններում, այդ թվում նաև արտասահմանյան:

ՏՏ մասնագիտությամբ լիարժեք բարձրագույն կրթություն ստանալն ընդլայնում է աշխատանքի տեղավորման հնարավորությունները և կարիերային աճը:

Այս մասնագիտության բակալավրի և առավել խորացված մագիստրոսի ուսուցման աստիճանները շրջանավարտներին հնարավորություն են ընձեռում զբաղեցնել հետևյալ պաշտոնները՝

  • Ճարտարագետ,
  • Ճարտարագետ – ծրագրավորող,
  • Ճարտարագետ – հետազոտող,
  • Ծրագրավորող,
  • Գործարար – վերլուծաբան,
  • Համակարգային – վերլուծաբան և այլն:

 

Կառուցվածքը

 

«Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտությունն իր մեջ ընդգրկում է բակալավրիատի ծրագրերով հետևյալ մասնագիտացումները՝

  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ,
  • Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն),
  • Կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր,
  • Կիրառական ծրագրավորում,
  • Web և Mobile տեխնոլոգիաներ,
  • Համակարգչային ցանցեր և տեղեկատվության անվտանգություն,
  • ՏՏ գործարար կառավարում:

Մագիստրոսական ծրագրերով գործում են հետևյալ մասնագիտացումները՝

  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ,
  • Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն),
  • Կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր,
  • Կիրառական ծրագրավորում,
  • Համակարգչային ցանցեր և տեղեկատվության անվտանգություն,
  • ՏՏ գործարար կառավարում:

Մագիստրոսի կրթական ծրագրերով ԲՈՒՀ-ում ընդհանուր և մասնագիտական կրթամասերից դասավանդվում են հետևյալ առարկաները՝

  • տվյալների բացահայտում,
  • ծրագրավորման ոճեր և մեթոդներ,
  • արհեստական բանականություն,
  • թեստավորման մեթոդները ՏՏ-ում,
  • ցանցային ենթակառուցվածքներ և տեղեկատվության կառավարում,
  • համակարգչային անվտանգության ապահովում,
  • գաղտնագրում և թաքնագրում,
  • թվային կրիմինալիստիկա,
  • ծրագրային անվտանգության ապահովում,
  • համակարգային վերլուծություն և նախագծում,
  • ցանցային անվտանգություն և ծրագրավորում,
  • տեղեկատվության անվտանգություն և ռիսկերի գնահատում,
  • անվտանգ նախագծերի կառավարում,
  • անվտանգության թեստավորում:

Բակալավրիատի կրթական ծրագրերով ԲՈՒՀ-ում դասավանդվում են ընդհանուր հումանիտար և սոցիալական դասընթացներ, ինչպես նաև ընդհանուր մասնագիտական դասընթացներ՝

 

ԲՈՒՀ-ում դասավանդվում են նաև «մասնագիտացման առարկաներ» կրթամասից հետևյալ առարկաները՝

«Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտությունը սպասարկում են 2 ամբիոններ՝

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների և կիրառական մաթեմատիկայի,
  • Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր:

Տեղեկատվական տեխնոլոգիաների և կիրառական մաթեմատիկայի ամբիոնում գործում են՝

Բակալավրիատ

1.Մասնագիտությունը՝

061105.01.6  Տեղեկատվական տեխնոլոգիաներ

Որակավորումը՝

Տեղեկատվական տեխնոլոգիաների բակալավր

 

2.Մասնագիտությունը՝

061101.01.6  Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)

Որակավորումը՝

Տեղեկատվական տեխնոլոգիաների բակալավր

Մագիստրատուրա

1.Մասնագիտությունը՝

061105.00.7  Տեղեկատվական տեխնոլոգիաներ

Որակավորումը՝

Տեղեկատվական տեխնոլոգիաների մագիստրոս

 

2.Մասնագիտությունը՝

061101.01.7  Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)

Որակավորումը՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների մագիստրոս:

Այս բոլոր մասնագիտություններում ուսուցանումը կատարվում է առկա և հեռակա ուսուցման ծրագրերով:

        Առկա ուսուցման ծրագրերով գործում են հայերեն և անգլերեն լեզուներով դասավանդվող խմբեր:

Պրոֆեսորադասախոսական կազմ

Ամբիոնի վարիչ- Մուկուչ Պողոսյան

  1. Գագիկ Այվազյան
  2. Դիանա Դավիդովա
  3. Վարդան Հայրապետյան
  4. Տիգրան Կոստանյան
  5. Արտակ Պետրոսյան
  6. Կարեն Խաչատրյան
  7. Վիկտոր Արզումանյան
  8. Արայիկ Պողոսյան
  9. Ռոբերտ Ֆատյան
  10. Սուսաննա Հարությունյան
  11. Արամ Եսայան