Լեզվաբանություն

Linguistics logo.

 

Նպատակները և աշխատանքային հնարավորությունները

Լեզվաբանություն կրթական ծրագրի գերակա նպատակն է`

  • մասնագիտական խորը գիտելիքների ապահովումը,
  • լեզվական հաղորդակցման բոլոր ձևերի /ունկնդրում, ընթերցանություն, բանավոր և գրավոր խոսք/ կարողությունների, հմտությունների զարգացումը,
  • միջմշակութային հաղորդակցության հմտությունների ձևավորումը,
  • եվրոպական մշակույթին, մշակութային և բարոյական արժեքներին հաղորդակցումը և ազգային ինքնագիտակցության ամրապնդումը:

Դասավանդման նպատակն և կարևորագույն թիրախը անգլերենի ուսուցում ժամանակակից մոտեցումների և մեթոդների կիրառմամբ: Մենք փոխանցում ենք ոչ միայն տեսական գիտելիքներ, այլ նաև զարգացնում ենք ուսանողների մոտ անգլերենի կիրառական օգտագործման լայն սպեկտրի բազմատեսակ հմտություններ:

Այդ նպատակն արդյունավետ իրականացնելու համար մենք մեծ տեղ ենք հատկացնում նաև անգլալեզու երկրների մշակույթի և երկրագիտության ուսումնասիրությունը:

ԵՏԱ-ի Լեզվաբանություն մասնագիտության կրթական ծրագրի շրջանավարտները դառնում են լեզվաբանության ոլորտի բանիմաց մասնագետներ երկու օտար լեզուների ազատ տիրապետմամբ: 

Լեզվի պատշաճ իմացությունը, ուսման տարիներին ձեռք բերած մասնագիտական գիտելիքները ,թույլ են տալիս մեր շրջանավարտներին լայն մրցունակություն ունենալ աշխատանքային շուկայում: Նրանք կարող են աշխատել որպես թարգմանիչ  ինչպես տեղական օֆիսներում, այդպես ել հայ-արտասահմանյան համատեղ ձեռնարկություններում:

Ունենալով մասնագիտական անգլերենի իմացության պատշաճ մակարդակ` ըստ լեզուների իմացության համաեվրոպական չափորոշիչների` Լեզվաբանություն մասնագիտության շրջանավարտները իրավունք ունեն մասնակցելու Միչիգանի և Քեմբրիջի համալասարանների ECPE և ECCE միջազգային քննություններին և ստանալու անգլերենի իմացության B2-C1 մակարդակների հավաստագրեր:

 

 

Լեզվաբանություն մասնագիտության ուսուցումը ունի հետևյալ կառուցվածք.

Լեզվաբանների մասնագիտական պատրաստումը իրականացվում է 3 մակարդակով – բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա.

Բակալավրիատ

Մասնագիտությունը`

031100 Լեզվաբանություն

Որակավորումը`Լեզվաբանության բակալավր

Լեզվաբանություն բակալավրի կրթական ծրագիրը /առկա/ նախատեսում է Լեզվաբանություն մասնագիտության ուսուցում 4 ուսումնական տարի /8 կիսամյակ/ տևողությամբ:

“Կիրառական լեզվաբանություն” մասնագիտացման   բակալավրիատի  ուսումնական դասընթացների  ցանկ

Մասնագիտությունը`Մագիստրատուրա

031200 Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն

Որակավորումը` Լեզվաբանության մագիստրոս 

“Կիրառական լեզվաբանություն” մասնագիտացման  մագիստրատուրայի  ուսումնական դասընթացների  ցանկ

  • Մասնագիտական ֆրանսերենի/գերմաներենի գործնական դասընթաց
  • Հայ մշակույթը համաշխարհային մշակույթի համատեքստում
  • Թարգմանությունը որպես մասնագիտություն
  • Թարգմանական մեթոդներ
  • Հաղորդակցության տեսության հիմունքներ
  • Գործառական ոճաբանություն
  • Թարգման. ոլորտներ և հատուկ բառապաշար (իրավաբան. թարգմ.)
  • Մասնագիտական անգլերենի գործնական դասընթաց
  • Զուգադրական իմաստաբանություն
  • Գեղարվեստ. տեքստի հնչյունաոճական մեկնաբանություն
  • Թարգման. ոլորտներ և հատուկ բառապաշար (հասարակաքաղ. թարգմ.)
  • Տեքստի տեսություն
  • Բիզնես հաղորդակցման անգլերեն (գրավոր)
  • Հոգելեզվաբանություն
  • Ճանաչողական լեզվաբանություն

Ասպիրանտուրա

Մասնագիտությունը`

Ժ.02.02 Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն

Որակավորումը` բանասիրական գիտությունների թեկնածու 

Ուսման տևողությունը`

Բակալավրի որակավորման աստիճան` 4 տարի /առկա/

Մագիստրոսի որակավորման աստիճան` 2 տարի /առկա/

Ասպիրանտուրա — 3 տարի /առկա/, 4 տարի /հեռակա/                           Հայցորդությու – 3-4 տարի 

Դիպլոմներ

Լեզվաբանություն մասնագիտությամբ շրջանավարտները ստանում են դիպլոմ նիշով 031100, որակավորոմը` Լեզվաբանության բակալավր:

Լեզվաբանության դեպարտամենտը կազմակերպում է ուսուցում Թարգմանչական գործ /ըստ լեզուների/ մասնագիտությամբ`

  1. “Անգլերեն լեզու և գրականություն”
  2. “Ֆրանսերեն լեզու և գրականություն”

Մագիստրատուրայի շրջանավարտները ստանում են դիպլոմ որակավորոմ` Լեզվաբանության մագիստրոս:

Ընդունելության պայմանները

  1. Բակալավրիատ կարող են ընդունվել միջնակարգ, միջին մասնագիտական, նախմական/արհեստագործական/ և բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիները:
  2. Ընդունելության մրցույթային քննությունները`

«Լեզվաբանություն” , մասնագիտացում “Կիրառական լեզվաբանություն”

  •  Օտար լեզու  (գրավոր թեստ)
  •  Հայոց լեզու (գրավոր թեստ)

 Պրոֆեսորադասախոսական կազմ

Ամբիոնի վարիչ —   Լևոն Մարկոսյան 

  1. Լիանա Գրիգորյան
  2. Նարինե Գևորգյան
  3. Էլլա Ավագյան
  4. Մարկուհի Ոսկանյան 
  5. Անուշ Մկրտչյան
  6. Նաիրա Սմբատյան
  7. Քրիստինա Հարությունովա
  8. Կարինե Աշինյան
  9. Մարինե Ավետիսյան
  10.  Շուշան Հովհաննիսյան
  11. Քրիստինե Անանյան
  12. Մառլենա Շահբազյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   Լեզվաբանություն բակալավրի կրթական ծրագիրը /առկա/ նախատեսում է Լեզվաբանություն մասնագիտության ուսուցում 4 ուսումնական տարի /8 կիսամյակ/ տևողությամբ:

Ուսումնառության ընթացքում չորսական շաբաթ տևողությամբ կազմակերպվում են ուսումնաարտադրական և նախադիպլոմային պրակտիկաներ` մասնագիտական տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հմտությունների զարգացման նպատակով:

Լեզվաբանություն կրթական ծրագրի գերակա նպատակն է`

  • մասնագիտական խորը գիտելիքների ապահովումը,
  • լեզվական հաղորդակցման բոլոր ձևերի /ունկնդրում, ընթերցանություն, բանավոր և

գրավոր խոսք/ կարողությունների, հմտությունների զարգացումը,

  • միջմշակութային հաղորդակցության հմտությունների ձևավորումը,
  • եվրոպական մշակույթին, մշակութային և բարոյական արժեքներին հաղորդակցումը և

ազգային ինքնագիտակցության ամրապնդումը:

Ունենալով մասնագիտական անգլերենի իմացության պատշաճ մակարդակ` ըստ լեզուների իմացության համաեվրոպական չափորոշիչների` Լեզվաբանությունմասնագիտության շրջանավարտները իրավունք ունեն մասնակցելու Միչիգանի և Քեմբրիջի համալասարանների ECPE և ECCE միջազգային քննություններին և ստանալու անգլերենի իմացության B2-C1 մակարդակների հավաստագրեր:

Ուսումնառությունը կազմակերպվում է լսարանային /դասախոսություններ և գործնական պարապմունքներ/ ու արտալսարանային աշխատանքների ձևով:

Գործնական պարապմունքների խմբերը ձևավորվում են` հաշվի առնելով մասնագիտական առաջին և երկրորդ օտար լեզուների իմացության մակարդակը` ձևավորելով Ա, Բ, Գ մակարդակների խմբեր:

Յուրաքանչյուր կիսամյակի ավարտին հատուկ թեստավորմամբ ստուգվում են ուսանողների գիտելիքները, ինչի արդյունքում վերակազմավորվում են խմբերը:

Մասնագիտական հիմնական գիտակարգերի /Անգլերեն գրավոր խոսք, Անգլերեն բանավոր խոսք, Անգլերենի հնչյունաբանություն, Անգլերենի քերականություն, Տեքստի ընթերցանություն և մեկնաբանություն (լեքսիկա)/ յուրացման մակարդակի ամրագրման համար մշակվել են համապատասխան չափորոշիչներ միջազգային չափորոշիչներին համապատասխան:

ԵՏԱ-ի Լեզվաբանություն մասնագիտության կրթական ծրագրի շրջանավարտները դառնում են լեզվաբանության ոլորտի բանիմաց մասնագետներ երկու օտար լեզուների ազատ տիրապետմամբ: 

Մագիստրատուրա 

Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն մասնագիտության մագիստրոսի կրթական ծրագիր /առկա/ նախատեսում է երկամյա ուսուցում /4 կիսամյակ/: Ուսումնառության ընթացքում նախատեսված է հետազոտական պրակտիկա:

Լեզվաբանության մագիստրատուրայի ուսումնական ծրագիրը կազմված է ուսումնական և հետազոտական մասերից:

Մասնագիտական կրթական այս ծրագրերը հնարավորություն են ընձեռում ստանալու լիարժեք գիտելիքներ հետևյալ բնագավառներում`

  • ընդհանուր լեզվաբանություն,
  • օտար լեզուների զուգադրական տիպաբանություն,
  • թարգմանության տեսություն,
  • միջմշակութային հաղորդակցություն,
  • հոգելեզվաբանություն: 

Մագիստրոսի որակավորման կրթական ծրագրի յուրացման արդյունքում մագիստրոսը`

  • ունի անհրաժեշտ գիտելիքներ գիտական, գեղարվեստական, հրապարակախոսական, պաշտոնական ոլորտների անգլերենի կիրառության առանձնահատկությունների մասին, տիրապետում է համապատասխան բառապաշարին և նշված ոլորտների տեքստերի թարգմանության առանձնահատկություններին:
  • տիրապետում է գիտական, մասնագիտական հաղորդակցության հմտություններին և գիտական գործառական ոճի առանձնահատկություններին
  • տիրապետում է տարբեր տեքստերի իմաստային, կառուցվածքային, իմացաբանական և գործաբանական ամբողջական վերլուծության հմտություններին
  • տիրապետում է  բնագրի ու թարգմանության վերլուծության հմտություններին
  • տիրապետում է մասնագիտական տարբեր ոլորտներում հաջորդական թարգմանություն կատարելու հմտություններին

Արտալսարանային ուսուցում

ü  Օտար լեզուների իմացությամբ գիդ /զբոսավար/ թարգմանիչների պատրաստման կարճաժամկետ դասընթացներ,

ü  Օտար լեզուների իմացությամբ գիդ /զբոսավար/ թարգմանիչների դասընթաց:

ԵՏԱ-ի Ռոմանագերմանական բանասիրության ամբիոնը, Ակադեմիայի զբոսաշրջության և սպասարկման նոր տեխնոլոգիաներ ամբիոնի մասնակցությամբ, նախաձեռնում է մասնագիտական որակավորմանը առնչակից նոր մասնագիտությունների ուսուցում` երկամսյա, եռամսյա դասընթացների ձևով:

Ծրագրի մեկնարկը սկսվում է զբոսաշրջության ոլորտի նեղ մասնագիտացումների` գիդ-թարգմանիչների, այնուհետև իրադարձային զբոսաշրջության կազմակերպիչների պատրաստման դասընթացներով` հաշվի առնելով մի շարք հանգամանքներ`

1) Զբոսաշրջությունը ՀՀ տնտեսության ամենադինամիկ, արագ և մշտական զարգացում ենթադրող ճյուղերից մեկն է, ինչը աշխատաշուկայում թելադրելու է սպասարկման ոլորտի միջին մասնագիտացման բարձրակարգ աշխատողների պահանջ:

2) Ոլորտն ամենալայն հնարավորություններ է ընձեռում դրսևորելու օտար լեզուների իմացության բարձր մակարդակ, շարունակաբար զարգացնելու օտար լեզվով հաղորդակցության կուլտուրան և ստանալու մասնագիտական անգլերենի` այս դեպքում զբոսաշրջության ոլորտի թարգմանչի որակավորում:

Դասընթացը հնարավորություն կտա ուսանողներին ձեռք բերելու մասնագիտական գիտելիքներ, որոշակի հմտություններ, մասնակցելու ՀՀ էկոնոմիկայի նախարարության համապատասխան ատեստավորող հանձնաժողովի քննություններին և ստանալու այդ ոլորտում անհատական գործունեության կազմակերպման լիցենզիա: