Միջազգային հարաբերություններ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նպատակներ և աշխատանքային հնարավորություններ

     Միջազգային հարաբերությունների ամբիոնի գործունեության գլխավոր նպատակը բարձրորակ միջազգայնագետների, դիվանագետների պատրաստումն է, ովքեր ուսումնառության ընթացքում ստացած գիտելիքների շնորհիվ կկարողանան ինքնուրույն վերլուծել ժամանակակից աշխարհաքաղաքական գործընթացները:

Ուսումնական ծրագրերը պարբերաբար թարմացվում են` մեծ տեղ հատկացնելով համաշխարհային արդի քաղաքական ու տարածաշրջանային զարգացումներին:     Ամբիոնն ապահովված է ժամանակակից կահավորմամբ, սարքային և ծրագրային ապահովման միջոցներով հագեցված լսարաններով: Ուսումնական ծրագրերն հասանելի են 3 լեզուներով:

Կառուցվածք

Բակալավրիատ

Բակալավրի կրթական ծրագիրը նախատեսում է Միջազգային հարաբերություններ մասնագիտության առկա ուսուցման 4 ուսումնական տարի / 8 կիսամյակ/  տևողությամբ, ինչպես նաև հեռակա ուսուցման 5 ուսումնական տարի / 10 կիսամյակ/  տևողությամբ Ուսումնառության ընթացքում չորսական շաբաթ տևողությամբ կազմակերպվում են ուսումնաարտադրական և նախաավարտական պրակտիկաներ` մասնագիտական գիտելիքները գործնականում կիրառելու նպատակով:

Առարկայացանկ

Միջազգային հարաբերություններ մասնագիտությամբ մագիստրոսական առկա ուսուցման  կրթական ծրագիրը նախատեսում է 2 տարի ուսուցում /4 կիսամյակ/ առկա ուսուցման համակարգում և 2.5 տարի ուսուցում հեռակա ուսուցման համակարգում:

Մագիստրատուրա

Միջազգային հարաբերությունների մագիստրատուրայի ուսումնական ծրագիրը կազմված է ուսումնական և հետազոտական մասերից:

Առարկայացանկ

Մասնագիտացում և որակավորում

  • Միջազգային հարաբերությունների բակալավրի և մագիստրոսի որակավորում միջազգային հարաբերություններ մասնագիտությամբ

 

 

Ընդունելության պայմանները

Եվրոպական ակադեմիայի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ ընդունվելու համար դիմորդները հանձնում են միասնական և հետբուհական քննություններ Հ.պ. և Հ.լ. առարկաներից:

 

Աշխատակիցների տվյալները և պրոֆեսորադասախոսական կազմը

Ամբիոնը ղեկավարում է պատմական գիտությունների թեկնածու Մյասնիկ Արամայիսի Եսոյանը:

Ամբիոնի ռեֆերենտ –Շուշան Արազյան

Ամբիոնի դասախոսական կազմում ընդգրկված են բնագավառի լավագույն դասախոսները:

  1. Հենրիկ Աբրահամյան /պ.գ.դ., պրոֆեսոր /
  2. Լիլիթ Մակարյան /պ.գ.թ., դոցենտ /
  3. Ռոման Կարապետյան /պ.գ.թ./
  4. Գոռ Մարգարյան /պ.գ.թ./
  5. Վարդան Մաթևոսյան /ք.գ.թ./
  6. Ռոման Մելիքյան /ք.գ.թ./
  7. Երանուհի Մանուկյան /փ.գ.թ./
  8. Հովհաննես Հովհաննիսյան
  9. Դիանա Սարգսյան
  10. Գևորգ Հակոբյան