Հոգեբանություն

 

 ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նպատակներ և աշխատանքային հնարավորություններ

Հիմք ընդունելով ԵԿՏԱ ռազմավարական ծրագիրը և նրանում առաջ քաշված առաջնահերթությունները, ԵԿՏԱ Հոգեբանության բաժինը նպատակ է հետապնդում  եվրոպական կրթական չափանիշների հետ համադրելի և միջազգային գիտակրթական զարգացումներին համահունչ  մասնագիտական կրթություն տրամադրել ուսանողությանը, ինչպես նաև իրականացնել  հետազոտական գործունեության` ինչի արդյունքում կձևավորվեն մասնագետներ, ովքեր ունակ կլինեն նպաստելու Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը և միաժամանակ կլինեն մրցունակ` միջազգային աշխատաշուկայում:

ԵԿՏԱ հոգեբանության բաժնի շրջանավարտների աշխատանքի ոլորտներն են.

  • Կրթական ոլորտ. հանրակրթական հաստատություններում որպես հոգեբան-խորհրդատու, հոգեբանության ուսուցիչ, ուսումնադաստիարակչական, մեթոդական աշխատանքների կազմակերպիչ
  • Սոցիալական աշխատանքի ոլորտ. խորհրդատվություն, փորձաքննություն
  • Գիտահետազոտական աշխատանքի ոլորտ
  • Միջմշակութային (Cross-Cultural) հետազոտություններ
  • Պաշտպանության և պետական անվտանգության ոլորտ. փորձաքննություն, հետազոտություններ, կանխարգելում և կանխատեսում
  • Ներքաղաքական, իրավական, պետական ծառայության ոլորտներում հոգեբան-վերլուծաբան, հոգեբան-փորձագետ, խորհրդական ը այլն
  • Կառավարման, ծառայությունների մատուցման, արտադրության, բիզնես ոլորտներ. հոգեբան-փորձագետ, խորհրդատու
  • Միջմշակութային և միջպետական հարաբերություններ, դիվանագիտության ոլորտ, փորձագետ ազգամիջյան հարաբերությունների տարբեր կոնտեքստներում /համագործակցական հարաբերություններից մինչև բախումներ/, բանակցային գործընթացների փորձագետ

 

Կառուցվածք

Բակալավրիատում ուսման տևողությունը 4 տարի է: Կրթական այս ծրագրի շրջանակներում ուսանողները ձեռք կբերեն հիմնարար գիտելիքներ հետևյալ ասպարեզներում.

  • մարդու հոգեկան կյանքի և վարքի խնդիրներ
  • անձի տարիքային զարգացում
  • միձանձնային հարաբերություններ և հաղորդակցություն, կոնֆլիկտներ
  • փոքր և մեծ սոցիալ-հոգեբանական խմբեր, կառավարում
  • ազգային հոգեբանության և մանկավարժության խնդիրներ
  • հոգեկանի ախտաբանական զարգացումների խնդիրներ

Բակալավրիատում ներառված է հետևյալ առարկայացանկը

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐ

  • Հայոց լեզու և խոսքի մշակույթ
  • Ռուսաց լեզու
  • Անգլերեն լեզու
  • Հայոց պատմություն
  • Փիլիսոփայության հիմունքներ
  • Տրամաբանություն
  • Քաղաքագիտություն
  • Տնտեսագիտություն
  • Հռետորական արվեստ
  • Ինֆորմատիկա
  • Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր
  • Ֆիզդաստիարակություն

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐ

 

Առկա մագիստրատուրայում ուսման տևողությունը 2 տարի է /4 կիսամյակ/:

Հեռակա  մագիստրատուրայում ուսման տևողությունը 2 և կես տարի է /5 կիսամյակ/:

Կրթական այս ծրագրի շրջանակներում ուսանողներն առաջարկվում է հետևյալ առարկայացանկը.

 

Մասնագիտացում և որակավորում

Հոգեբանության բաժնի ուսանողները հնարավորություն ունեն բակալավրական և մագիստրոսական ծրագրերի շրջանակներում ստանալ բարձրորակ մասնագիտական կրթություն և համապատասխան որակավորում:   

Բակալավրիատի շրջանավարտներին կշնորհվի պետական դիպլոմ`<<Հոգեբանություն>> մասնագիտությամբ /դասիչ`031301.00.6/: Ուսանողները հնարավորություն կունենան ընտրություն կատարելու ամբիոնի կողմից տրամադրվող հետևյալ մասնագիտացումների շրջանակում.

  • Հոգեբանություն /031301.01.6/
  • Անձի և սոցիալական հոգեբանություն
  • Կառավարման և քաղաքական հոգեբանություն
  • Հոգեբանական խորհրդատվություն և կլինիկակական հոգեբանություն

ԵԿՏԱ-ում գործում է <<Հոգեբանություն>> մասնագիտությամբ ինչպես առկա, այնպես էլ հեռակա մագիստրատուրա:

Մագիստրատուրայի շրջանավարտներին կշնորհվի պետական դիպլոմ`<<Հոգեբանություն>> մասնագիտությամբ /դասիչ`031301.00.7/: Ուսանողները հնարավորություն կունենան ընտրություն կատարելու ամբիոնի կողմից տրամադրվող հետևյալ մասնագիտացումների շրջանակում.

  • Հոգեբանություն /031301.01.7/
  • Էթնիկական հոգեբանություն
  • Ռազմական հոգեբանություն
  • Հոգեբանական խորհրդատվություն և կլինիկակական հոգեբանություն
  • Անձի և սոցիալական հոգեբանություն
  • Կոնֆլիկտաբանություն
  • Կառավարման և քաղաքական հոգեբանություն
  • Հոգելեզվաբանություն

 

Մագիստրոսական ծրագրի գիտահետազոտական բաղադրիչի բովանդակության և թեմատիկ ոլորտի ընտրության հարցում առաջնահերթ կերպով հաշվի են առնվում ուսանոի անհատական գիտական նախասիրությունները: 

Ընդունելության պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով 

ԱՄԲԻՈՆԻ ԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԸ

 

 

Ամբիոնի վարիչ` Կարինե Նալչաջյան
Դասախոսներ`  

Աննա Նադոյան 

Դավիթ Ջամալյան

Հարություն Մեսրոբյան

 

Ամբիոնում աշխատում են բնագավառը ներկայացնող լավագույն մասնագետներ: Ամբիոնի դասախոսների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումներով: