2017-2018 ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

close-up of woman writing letter with pen

Եվրոպական ակադեմիան  հայտարարում է 2017-2018 ուստարվա ընդունելություն բակալավրի կրթական ծրագրում առկա և հեռակա բաժիններում, հետևյալ մասնագիտությունների գծով` 

Իրավագիտություն /առկա և հեռակա/
Միջազգային հարաբերություններ /առկա և հեռակա/
Տնտեսագիտություն /առկա և հեռակա/
Կառավարում /առկա և հեռակա/
Ֆինանսներ /առկա և հեռակա/
Լեզվաբանություն /առկա/
Սերվիս /զբոսաշրջություն/ /առկա/
Մշակութաբանություն /հեռակա/
Հոգեբանություն /առկա /
Տեղեկատվական տեխնոլոգիաներ /առկա/
Ինֆորմատիկա /համակարգչային գիտություն/ /առկա և հեռակա/

ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ ՏՐՎՈՒՄ Է ՊԵՏԱԿԱՆ ԴԻՊԼՈՄ:

ԶԵՂՉԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Ակադեմիայում գործում է զեղչային ճկուն համակարգ` պայմանավորված ուսանողի տարեկան առաջադիմությամբ, ինչպես նաև ուսման վարձի փոխհատուցում անապահով ընտանիքների ուսանողների համար:

ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 
ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Ուսուցումը բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում տալիս է պարտադիր զինվորական ծառայության տարկետման իրավունք` ըստ ՀՀ Կառավարության սահմանած տեղերի:
Մանրամասն տեղեկատվության համար կարող եք զանգահարել կամ այցելել մեզ`

Եվրոպական Ակադեմիա
ք. Երևան, Դավիթ Անհաղթի 10,
Հեռ. 010 24 63 71

2017-2018 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ի լրումն Եվրոպական ակադեմիայի 2017-2018 ուս. տարվա ընդունելության Կանոնակարգերի դիտել այստեղ

ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐ 

ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ / ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ  դիտել այստեղ

Դիմորդի Ուղեցույց

ԵԿՏԱ  ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ

 

 ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹՈՒՅՈՒՆ

ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ

 

Ժ.Բ.00.02. Հանրային իրավունք

Ե.13.02. Ավտոմատացման համակարգեր

Ե.13.01. Կառավարում, կառավարման համակարգեր և դրանց տարրերը

Ը.00.02. Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում

Ը.00.06. Միջազգային տնտեսագիտություն

Ժ.02.02. Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն

 

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ

Դասընթացի նպատակն է դիմորդներին պատրաստել Ակադեմիայի ընդունելության քննություններին: Դասընթացին մասնակցությունը նաև լավ հնարավորություն է ծանոթանալու ԵԿՏԱ-ի առանձնահատկություններին և դասավանդման մեթոդներին:
Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ նախապատրաստական դասընթացի ուսանողների շուրջ 80%-ը հաջողությամբ ընդունվում են ակադեմիայի բակալավրիատ:

ԵԿՏԱի նախապատրաստական դասընթացի  2016-2017 ուստարվա ծրագիրը
Նախապատրաստական դասընթացի ծրագիրը բաղկացած է հետևյալ քննական առարկաներից.

Առարկա Շաբաթական մուտքերի թիվը
1. Մաթեմատիկա (միջազգային տնտեսական հարաբերություններ, կառավարում , տեղեկատվական տեխնոլոգիաներ, ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա) 6
2. Հայոց պատմություն  (իրավագիտություն, միջազգային հարաբերույուններ) 6
3. Աշխարհագրություն (սերվիս) 6
4. Հայոց  լեզու և հայ գրականություն 4
5. Օտար լեզու

 (ֆրանսերեն , անգլերեն,գերմաներեն)

5
Ընդամենը 27

Դասընթացի ծրագիրը համապատասխանում է հանրակրթական դպրոցի ծրագրի բովանդակությանը, ինչպես նաեւ ԵԿՏԱ-ի ընդունելության քննություններին:
Դասավադման մեթոդները Դասավանդումն իրականացվում է փորձառու դասախոսների կողմից’ 15-20 հոգանոց խմբերով:

Քննություններ Ուսումնառությունը կազմակերպվում է երկու կիսամյակներով: Յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո ունկնդիրները հանձնում են քննություններ:

ԵԿՏԱ-ի Նախապատրաստական բաժնի տարեվերջյան ամփոփիչ քննության արդյունքներով ունկնդիրները ընդունվում են Ակադեմիայի բակալավրիատի համապատասխան մասնագիտության վճարովի ուսուցման բաժին:

Անվճար կամ զեղչված վարձավճարով ուսուցման և տարեկետման իրավունքից օգտվել ցանկացող ունկնդիրները ընդհանուր հիմունքներով մասնակցում են ԵԿՏԱ-ի ընդունելության քննություններին:

Բակալավրիատի առկա վճարովի ուսուցման բաժնում սովորող այն ուսանողները, ովքեր ավարտել են Նախապատրաստական բաժինը, ուսումնառության առաջին տարվա 2-րդ կիսամյակում ստանում են վարձավճարի 10%-ի զեղչ` անհարգելի բացակայություններ և առարկայական պարտքեր չունենալու դեպքում:

Դասընթացի կազմակերպումը Դասընթացի ընդհանուր տևողությունը 38 շաբաթ է (2016թ. սեպտեմբերի 14-ից 2017թ. մայիսի 29-ը): Դասերը տեղի են ունենում երկուշաբթիից ուրբաթ` ժամը 15:00‑ից մինչև 18:00‑ը:

Ուսման վարձը Նախապատրաստական դասընթացի տարեկան վարձավճարը սահմանված  է        300 000 դրամ: Գումարի առաջին կեսը վճարվում է մինչև 2016թ. սեպտեմբերի 19-ը (ներառյալ), իսկ մյուս կեսը` մինչև 2017թ. հունվարի 23-ը (ներառյալ):

Մեկ կամ երկու առարկաների դասերին գրանցվելու դեպքում յուրաքանչյուր առարկայի տարեկան ուսման վարձը կազմում է 100 000 դրամ (յուրաքանչյուր կիսամյակի համար` 50 000 դրամ):

Հայտերի ընդունում Հայտերն ընդունվում են հունիսի 16-ից  մինչև սեպտեմբերի 1-ը: Կարելի է գրանցվել նաև ուստարվա ընթացքում, ինչը հնարավորություն է տալիս մասնակցել դասընթացի մնացած մասին` դրա համար վճարելով համապատասխան գումարը:
Գրանցվելու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը`

  • լրացված գրանցման թերթիկ (կարելի է լրացնել տեղում),
  • աձնագրի 2-րդ, 3-րդ և 5-րդ էջերի պատճենը կամ ծննդյան վկայականի պատճենը (գործերը հանձնելուց ներկայացվում է բնօրինակը),
  • լրացված և ստորագրված պայմանագիր (լրացվում է տեղում, անչափահաս ուսանողների համար պարտադիր է ծնողի ներկայությունը, ինչպես նաև ծնողի անձնագրի պատճենը),
  • 3×4 չափի 1 լուսանկար,
  • գործերի ընդունման համար հաշվապահությունում (311 սենյակ) վճարված գումարի (3000 դրամ) անդորրագիր:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Լիաննա Կարապետյանին:
Աշխատանքային ժամեր

Գործերն ընդունվում են երկուշաբթիից ուրբաթ , II մասնաշենք 309 սենյակ

ժամը 10:00-16:30

ԵԿՏԱ, Դավիթ Անհաղթի 10

Հեռ. 24 63 71

Դիմորդի ուղեցույց

2017-2018 ուստարվանից կմեկնարկի ԵԿՏԱ «Լեզվաբանություն» և  «Կառավարում» ամբիոնների համատեղ առաջարկը