ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

2017-2018 ուստարվա առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելություն

«Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամում գործում է ասպիրանտուրա /հեռակա, առկա/ և հայցորդության համակարգ հետևյալ մասնագիտությունների գծով`

Ե.13.01 Կառավարում, կառավարման համակարգեր և դրանց տարրերը

Ե.13.02 Ավտոմատացման համակարգեր

Ը.00.02 Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում

Ը.00.06 Միջազգային տնտեսագիտություն

Ժ.02.02 Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն

ԺԲ.00.02 Հանրային իրավունք

Վերոհիշյալ մասնագիտությունների գծով Ակադեմիայում ուսանում են ասպիրանտներ և հայցորդներ` անվճար և վճարովի հիմունքներով: ՀՀ ԲՈՀ-ի կողմից Ակադեմիային թույլատրվել է անցկացնելու որակավորման քննություններ հետևյալ մասնագիտություններից.

Ե.13.01 -Կառավարում, կառավարման համակարգեր և դրանց տարրերը

Ը.00.02 — Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում

ԺԲ.00.02 -Հանրային իրավունք

Ուսուցումը ասպիրանտուրայում իրականացվում է կրեդիտային համակարգով, 2010թ-ից ասպիրանտների համար գործում է հետազոտողի կրթական ծրագիրը: Ակադեմիան ՀՀ ԲՈՀ–ի թույլտվությամբ ընդգրկված է այն բուհերի ցանկում, որոնք իրավասու են հաստատելու ատենախոսության թեման հետևյալ մասնագիտությունների գծով`

Ը.00.02 — Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում

ԺԲ.00.02 -Հանրային իրավունք

Ե.13.02 Ավտոմատացման համակարգեր

Կազմվել է Ակադեմիայի պրոֆեսորադասախոսական անձնակազմի տվյալների բանկը /գիտական աստիճանները և կոչումները, գիտական ուղղությունները, ընդհանուր և վերջին հինգ տարում հրատարակված աշխատանքների ցուցակը/: 2010թ.-ից թողարկվում է Ակադեմիայի գիտական տեղեկագիրը, իսկ 2011թ.-ից` գիտական հոդվածների ժողովածուն: 2013թ. նոյեմբերին տեղի է ունեցել երիտասարդ գիտնականների գիտաժողով` նվիրված ակադեմիայի հիմնադրման 12-ամյակին, իսկ 2014թ. հոկտեմբերին` միջբուհական գիտաժողով` նվիրված ակադեմիայի հիմնադրման 13-ամյակին:

Ակադեմիայի պրոֆեսորադասախոսական անձնակազմն ակտիվ մասնակցություն է ունենում ՀՀ-ում և արտերկրներում /Իտալիա, Կանադա, Գերմանիա, Ռումինիա, Լեհաստան, ԱՄՆ և այլն/ կազմակերպված համաժողովներին, սեմինարներին:

Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում ստեղծվել է ՀՀ ԲՈՀ-ի 060

Տնտեսագիտության մասնագիտական խորհուրդ հետևյալ կազմով