Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր

ՄԻԿՐՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍԽԵՄԱՆԵՐ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

 

Նպատակներ և աշխատանքային հնարավորություններ

     Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր ամբիոնը գործում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի և ԵԿՏԱ-ի եռակողմ համագործակցության արդյունքում` Հայաստանում կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի կրթության խթանման նպատակով:

Ամբիոնի գործունեության գլխավոր նպատակը կապի միջոցների բնագավառի ձեռնարկությունների մուտքային պահանջներին բավարարող միկրոէլեկտրոնիկայի բարձրորակ մասնագետների պատրաստումն է` բուհ-արտադրություն համագործակցության յուրօրինակ մոդելի իրագործման միջոցով:

Ուսումնական ծրագրերը ստեղծվում են պարբերաբար թարմացվում են բնագավառի համաշխարհային առաջադեմ փորձի հաշվառմամբ, կողմնորոշված են Սինոփսիս ընկերության` աշխարհում լավագույնը համարվող էլեկտրոնային նախագծման ավտոմատացման  (ԷՆԱ)  ծրագրային գործիքային միջոցների օգտագործմանը և մասնագետների պատրաստման` միջազգային ամենաբարձր չափորոշիչների բավարարմանը:

Ամբիոնն ապահովված է ժամանակակից կահավորմամբ, սարքային և ծրագրային ապահովման միջոցներով հագեցված լսարաններով: Ուսանողներն իրենց գործնական, լաբորատոր և ավարտական աշխատանքները կատարելիս օգտագործում են Սինոփսիս ընկերության 30 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրային գործիքային միջոցների 20 ամբողջական փաթեթներ: Ուսումնական ծրագրերն հասանելի են 4 լեզուներով և կիրառվում են 7 երկրների 16 համալսարաններում:

Կառուցվածք

Բակալավրիատ

Բակալավրի կրթական ծրագիրը նախատեսում է Տեղեկատվական տեխնոլոգիաներ մասնագիտության առկա ուսուցման 4 ուսումնական տարի (3-րդ և 4-րդ կուրսերի ուսուցումն իրականացվում է Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր ամբիոնում) / 8 կիսամյակ/ (5,6,7,8-րդ կիսամյակները` Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր ամբիոնում) տևողությամբ: Ուսումնառության ընթացքում չորսական շաբաթ տևողությամբ կազմակերպվում են ուսումնաարտադրական և նախադիպլոմային պրակտիկաներ` մասնագիտական գիտելիքները գործնականում կիրառելու նպատակով:

Միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի ամբիոնի բակալավրիատում դասավանդվում են մասնագիտական հետևյալ առարկաները`

Մագիստրատուրա

    Տեղեկատվական տեխնոլոգիաներ մասնագիտությամբ մագիստրոսական առկա ուսուցման  կրթական ծրագիրը նախատեսում է 2 տարի ուսուցում /4 կիսամյակ/ առկա ուսուցման համակարգում:

Տեղեկատվական տեխնոլոգիաների մագիստրատուրայի ուսումնական ծրագիրը կազմված է ուսումնական և հետազոտական մասերից:

Միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի ամբիոնի մագիստրատուրայում դասավանդվում են մասնագիտական հետևյալ առարկաները`

 

Մասնագիտացում և որակավորում

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների բակալավրի և մագիստրոսի որակավորում տեղեկատվական տեխնոլոգիաներ մասնագիտությամբ
  • Ամբիոնի շրջանավարտներին տրվում է վկայական Սինոփսիս Արմենիա ուսումնական դեպարտամենտի կողմից

 

Ընդունելության պայմանները

Կիրառվող կրթական մոդելի համաձայն, ծրագրում ընդգրկվում են բարձր առաջադիմություն ունեցող, ընդհանուր կրթական առարկաներից հիմնարար գիտելիքներ ձեռք բերած` բակալավրական ծրագրի երկրորդ կուրսն ավարտած ԵԿՏԱ Տեղեկատվական տեխնոլոգիաներ ֆակուլտետի ուսանողները: Ուսանողների ընտրությունը կատարվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի, «Սինոփսիս Արմենիայի» հմուտ մասնագետների և ԵԿՏԱ առաջատար դասախոսների կողմից:

 

Աշխատակիցների տվյալները և պրոֆեսորադասախոսական կազմը

Ամբիոնը ղեկավարում է ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ, տեխնիկական գիտությունների և տեղեկատվական տոխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի մրցանակակիր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տ.գ.դ., պրոֆեսոր Վազգեն Շավարշի Մելիքյանը:

Ամբիոնի ուսումնական գործընթացի կառավարիչ- Անուշ Մելիքյանտ.գ.թ., դոցենտ

Ամբիոնի ուսումնական գործընթացի  պատասխանատու —Տաթևիկ Բաղդասարյան

Ամբիոնի տեխնիկական միջոցների պատասխանատու – Վաղարշակ Սաղաթելյան

Ամբիոնի դասախոսական կազմում ընդգրկված են բնագավառի լավագույն դասախոսները, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և << Սինոփսիս Արմենիա>> ՓԲԸ-ի առաջատար մասնագետները:

 

  1. Աբրահամ Բալաբանյան
  2. Անի Ալեքսանյան
  3. Անի Պողոսյան
  4. Արարատ Խաչատրյան
  5. Արիստակես Հովսեփյան
  6. Արտակ Հայրապետյան
  7. Ելենա Նիկողոսյան
  8. Աշոտ Հարությունյան
  9. Միսակ Տրավաջյան
  10. Տարոն Սիրադեղյան
  11. Դավիթ Բաբայան
  12. Էդուարդ Պլուզյան
  13. Հովհաննես Գոմցյան
  14. Տիգրան Խաժակյան