Preparatory

Professor-Chalk-Board-Life-Lessons

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Նպատակը
Եվրոպական Կրթական Տարածաշրջանային Ակադեմիայի նախապատրաստական դասընթացը նախատեսված է ավագ դպրոցների ավարտական դասարանների աշակերտների, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ընդունվել Եվրոպական Կրթական Տարածաշրջանային Ակադեմիայի (ԵԿՏԱ) բակալավրիատ հետևյալ  մասնագիտություններով`

  • Իրավագիտություն
  • Միջազգային հարաբերություններ
  • Միջազգային տնտեսական հարաբերություններ
  • Կառավարում
  • Լեզվաբանություն
  • Զբոսաշրջություն /Սերվիս
  • Մանկավարժություն և հոգեբանություն
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ
  • Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա

Դասընթացի նպատակն է դիմորդներին պատրաստել ակադեմիայի ընդունելության քննություններին: Դասընթացին մասնակցությունը նաև լավ հնարավորություն է ծանոթանալու ԵԿՏԱ-ի առանձնահատկություններին և դասավանդման մեթոդներին:
Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ նախապատրաստական դասընթացի ուսանողների շուրջ 80%-ը հաջողությամբ ընդունվում են ակադեմիայի բակալավրիատ:

ԵԿՏԱ-ի նախապատրաստական դասընթացի  2015-2016 ուս տարվա ծրագիրը
Նախապատրաստական  դասընթացի ծրագիրը բաղկացած է հետևյալ քննական առարկաներից.

 

Առարկա Շաբաթական մուտքերի թիվը
1. Մաթեմատիկա (միջազգային տնտեսական հարաբերություններ, կառավարում , տեղեկատվական տեխնոլոգիաներ, ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա) 6
2. Հայոց պատմություն  (իրավագիտություն, միջազգային հարաբերույուններ) 6
3. Աշխարհագրություն (սերվիս) 6
4. Հայոց  լեզու և հայ գրականություն 4
5. Օտար լեզու

(ֆրանսերեն , անգլերեն,գերմաներեն)

5
Ընդամենը 27

Դասընթացի ծրագիրը համապատասխանում է հանրակրթական դպրոցի ծրագրի բովանդակությանը և լիովին նախապատրաստում է ԵԿՏԱ-ի ընդունելության քննություններին:

Դասավադման մեթոդները
Դասավանդումն իրականացվում է փորձառու դասախոսների կողմից’ 15-20 հոգանոց խմբերով:

Քննություններ
Ուսումնառությունը կազմակերպվում է երկու կիսամյակներով: Յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո ունկնդիրները հանձնում են քննություններ:

ԵԿՏԱ-ի Նախապատրաստական բաժնի տարեվերջյան ամփոփիչ քննության արդյունքներով ունկնդիրները ընդունվում են Ակադեմիայի բակալավրիատի համապատասխան մասնագիտության վճարովի ուսուցման բաժին:

Անվճար կամ զեղչված վարձավճարով ուսուցման և տարեկետման իրավունքից օգտվել ցանկացող ունկնդիրները ընդհանուր հիմունքներով մասնակցում են ԵԿՏԱ-ի ընդունելության քննություններին:

Բակալավրիատի առկա վճարովի ուսուցման բաժնում սովորող այն ուսանողները, ովքեր ավարտել են Նախապատրաստական բաժինը, ուսումնառության առաջին տարվա 2-րդ կիսամյակում ստանում են վարձավճարի 10%-ի զեղչ` անհարգելի բացակայություններ և առարկայական պարտքեր չունենալու դեպքում:

Դասընթացի կազմակերպումը

Դասընթացի ընդհանուր տևողությունը 38 շաբաթ է (2015թ. սեպտեմբերի 14-ից 2015թ. Մայիսի 29-ը): Դասերը տեղի են ունենում երկուշաբթիից ուրբաթ` ժամը 15:00‑ից մինչև 18:00‑ը:

Բեռնել 2015-2016 ուստարվա ժամանակացույցը

Ուսման վարձը

Նախապատրաստական դասընթացի տարեկան վարձավճարը սահմանված  է        300 000 դրամ: Գումարի առաջին կեսը վճարվում է մինչև 2015թ. սեպտեմբերի 19-ը (ներառյալ), իսկ մյուս կեսը` մինչև 2016թ. հունվարի 23-ը (ներառյալ):

Մեկ կամ երկու առարկաների դասերին գրանցվելու դեպքում յուրաքանչյուր առարկայի տարեկան ուսման վարձը կազմում է 100 000 դրամ (յուրաքանչյուր կիսամյակի համար` 50 000 դրամ):

Հայտերի ընդունում
Հայտերն ընդունվում են հունիսի 16-ից  մինչև սեպտեմբերի 1-ը: Կարելի է գրանցվել նաև ուստարվա ընթացքում, ինչը հնարավորություն է տալիս մասնակցել դասընթացի մնացած մասին` դրա համար վճարելով համապատասխան գումարը:
Գրանցվելու համար անհրաժեշտ է 315 սենյակ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

  • լրացված գրանցման թերթիկ (կարելի է լրացնել տեղում),
  • աձնագրի 2-րդ, 3-րդ և 5-րդ էջերի պատճենը կամ ծննդյան վկայականի պատճենը (գործերը հանձնելուց ներկայացվում է բնօրինակը),
  • լրացված և ստորագրված պայմանագիր (լրացվում է տեղում, անչափահաս ուսանողների համար պարտադիր է ծնողի ներկայությունը, ինչպես նաև ծնողի անձնագրի պատճենը),
  • 3×4 չափի 1 լուսանկար,
  • գործերի ընդունման համար հաշվապահությունում (311 սենյակ) վճարված գումարի (3000 դրամ) անդորրագիր:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Լիաննա Կարապետյանին:

Աշխատանքային ժամեր

Գործերն ընդունվում են երկուշաբթիից ուրբաթ , II մասնաշենք 309 սենյակ

ժամը 10:00-16:30

ԵԿՏԱ, Դավիթ Անհաղթի 10

Հեռ. 24 63 71